Եթե լուրջ վերաբերվենք իշխանության քայլերին,պետք է ռազմական հեղաշրջում անենք...Տիգրան Աթանեսյան (video)

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է: Սա այնպիսի ապտակ է, որից հետո շատ երկար ժամանակ է պետք իրավական համակարգի նկատմամբ հարգանքը վերականգնելու համար,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագծին:
Փաստաբան Լուսինե Սահակյանի դիտարկմամբ էլ՝ առաջին անգամ մենք ունենք անկախ Սահմանադրական դատարան, որը ցույց է տալիս, որ իրենց մոտ իշխանությունների կամքը չի անցնում. «Այս օրինագծով իշխանությունն ասում է ՍԴ դատավորներին, որ մենք դժգոհ ենք ձեզանից, ձեզանից ուզում ենք ազատվել և ուղարկում ենք վաղաժամ թոշակի»:
Լուսինե Սահակյանը կարծում է, որ օրենքի այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ, որովհետև ՍԴ-ում կան դատավորներ, ովքեր պատրաստ են վաղաժամ գնալ թոշակի և, եթե կան նմանները, ապա մեզ պետք չեն:
«Այլընտրանքային նախաձեռնություն» խմբի անդամ Էլինար Վարդանյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամ, եթե այդ կառույցը բնականոն աշխատում է: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդի, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից այս նախագծի վերաբերյալ կարծիք գա:
Անդրադառնալով աղմկահարույց գործերով ընթացող դատավորություններին ու նոր քրեական գործերին՝ Տիգրան Աթանեսյանն ասել է, որ այս իշխանությունը կարող է բոլորին մեղադրանք առաջադրել, ովքեր որևէ փուլում ղեկավարել են Հայաստանը: Ըստ նրա, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն այնքան դատարկ է, որ անգամ նման խոցելի մեղադրանք փողոցային խուլիգանին չեն առաջադրում:
Տիգրան Աթանեսյանի կարծիքը կիսում է նաև Լուսինե Սահակյանը, ով միևնույն ժամանակ նշում է, որ իր համար առաջադրված գրեթե բոլոր մեղադրանքներն աբսուրդային են. «Տպավորություն է, որ ՀՔԾ-ն ինչ-որ հոդվածներից այն կողմ չի կարողանում առաջ գնալ»:
Էլինար Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ հանրությանը դուր են գալիս տեսարանները, և հենց այդ տեսարանները քչանում են, փորձում են բարձրացված գործերի շրջանակներում նորերն ապահովել:

 

դիտվել է 2256 անգամ
Լրահոս
Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video) Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Հոլոքոստն էլ է ֆեյք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ուղղորդմա՞մբ եք դիմել իրավապահներին․ Ասլանյանը` երեկ տեղի ունեցած միջադեպի մասին (video) Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am