Սահմանադրական կարգի տապալման փաստն անգամ հաստատված չէ, ուր մնաց Գևորգ Կոստանյանն այդ ամենը պարտակեր.Ալեքսանդր Կոչուբաև (video)
«Մարտի 1-ի գործով ունենք անձեռնմխելի համարվող պաշտոնատար անձի նկատմամբ մեղադրանք, ում գործով ՍԴ-ն որոշում է կայացրել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում անգամ չէր կարող սկսվել: Այս գործով մենք տեսնում ենք՝ ապօրինի խուզարկություններ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, տանը: Մեր հույսերը Վերքաննիչ դատարանի դատավորի հետ է, ով դատաիրավական համակարգի լուսավոր կետերից մեկն է»,- hayeli.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Խոսելով Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքից՝ փաստաբանը պարզապես խորհուրդ տվեց Կոստանյանին չվերադառնալ Հայաստան, որովհետև նա էլ իր հերթին արժանանալու է Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների ճակատագրին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.