Անհայտ անձինք Սիրիայում հարձակվել են ԱՄՆ-ի բազայի վրա
korrespondent.net-ը հայտնում է, որ Սիրիայի SANA պետական գործակալության փոխանցմմաբ՝ Անհայտ անձինք հարձակվել են ամերիկյան ռազմական ուժերի բազայի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեյր Էզ-Զոր նահանգի հյուսիս-արևելքում՝ Էլ Օմար նավթային հանքավայրի մերձակայքում: ։
Ամերիկացի զինվորականները հարձակվողներին պատասխանել են «հրետանային գնդակոծությամբ»։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Սիրիա էր տեղափոխել 250-300 զինծառայող, զրահամեքենաներ, ծանր սպառազինություն և այլ զրահատեխնիկա։