Էմմանուել Մակրոնի կողմնակցը բյուջեն թալանե՞լ է
BFM հեռուստաալիքը հայտնել է, որ Ֆրանսիական «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրին մեղադրանք է առաջադրվել բյուջեից գումար հափշտակելուն մասնակից լինելու համար:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքական գործչին կասկածում են Եվրախորհրդարանում Դեմոկրատական շարժման պատգամավորների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար:
Ուրբաթ Բայրը կանգնել է դատարանի առաջ:
Բայրը հայտնի է որպես Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի քաղաքական կողմնակից: