Նիկոլ Փաշինյանը կարող է դատապարտվե՞լ իշխանության յուրացման հոդվածով

Հրապարակը գրում է. 

Օրենքները արհամարհելը դարձել է օրինաչափություն այս իշխանությունների համար: Սկզբում մտածում էինք, որ դա չիմացության արդյունք է։ Բայց արի ու տես, որ այդ բոլոր չիմացությունները հօգուտ օրվա իշխանությունների է։ Պարզվում է՝ հետհեղափոխական Հայաստանում նախարարները, վարչապետի գաղտնի որոշմամբ, Հանրապետության նախագահից, Ազգային ժողովի նախագահից շատ աշխատավարձ են ստանում։ Խոսքը վարչապետի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի կրկնապատկման մասին է:

Եվ ի՞նչպես են հիմնավորում նախարարների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը: Ասում են՝ նրանք շատ ծանրաբեռնված են և պատասխանատու աշխատանք են կատարում: Այսինքն, կառավարությունը ձևավորած ԱԺ-ն խորհրդարանական պետությունում, փաստորեն, ոչ ծանրաբեռնված է, ոչ էլ պատասխանատու աշխատանք է կատարում: Թերևս, սա իրողություն է, բայց այդքան ցինիկ կերպով պե՞տք էր դա բացահայտել: Լավ, իսկ դատավորները, որոնք տարեկան հազարավոր գործեր են քննում, ծանրաբեռնված չե՞ն, իսկ իրավապահ մարմինների աշխատողները, որոնք առանց հանգստյան օրերի են աշխատում, ծանրաբեռնված չե՞ն: Եթե նույնիսկ իշխանությանը ոչ հաճելի դատավորների հանդեպ վստահություն չկա, բայց այն կա չէ՞ դատախազների և ՀՔԾ քննիչների նկատմամբ:
Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ չի բարձրացվել վարչապետի աշխատավարձը, թե՞ դա այնքան էլ կարևոր ու բարդ աշխատանք չէ, կամ գուցե վարչապետի աշխատավարձի բարձրացման այլ մեխանիզմ է գործում, որի մասին մենք չգիտենք, բայց որը մի օր դառնալու է հանրության սեփականությունը։

Նախ` մեր երկրում հանրային ծառայողների աշխատավարձերը սահմանվում են օրենքով։ ՀՀ-ում օրենքները ընդունելու բացառիկ լիազորությունը պատկանում է Ազգային ժողովին։ Իսկ մեր վարչապետը իրեն դրել է օրենսդրի տեղ ու գաղտնի որոշմամբ բարձրացրել նախարարների, փոխնախարարների, նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների աշխատավարձերը։ Եւ այդ ո՞ր օրենքով է վարչապետին լիազորություն տրվել կոպտորեն խախտել օրենքով սահմանված վարձատրության չափերը՝ փաստացի յուրացնելով օրենսդիրի լիազորությունը և խախտելով օրինականության պարզագույն կանոնները:


Երրորդ՝ օրենքով սահմանված չափերը փոփոխելու դեպքում բոլոր համարժեք պետական պաշտոնները զբաղեցնող անձանց համար պետք է սահմանվեր նույնական կամ իրար մոտ վարձատրություն, հետևաբար, եթե դա արվում է միայն մեկ խմբի համար, ապա դա ուղղակի կոպիտ խտրականություն է մյուս բոլոր համեմատելի խմբերի նկատմամբ:

Չորրորդ՝ պահպանվե՞լ է արդյոք ավելի բարձր պաշտոնյաներից շատ չվարձատրվելու կանոնը: Ոչ: Փաստորեն այդ նախարարներն ավելի շատ են վարձատրվում, քան արարողակարգային առումով կամ իրավական տեսանկյունից իրենցից էապես բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձինք, օրինակ, վարչապետը, Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Հինգերորդ՝ կոպտորեն խախտվել են նաև օրենքով սահմանված համամասնությունները ստորադաս պաշտոնատար անձանց մասով: Օրինակ, եթե միայն նախարարների և փոխնախարարների վարձատրությունն է կտրուկ աճել, ապա իրենցից ցածր, բայց կարևոր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց մասով ինչու՞ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Վեցերորդ՝ ցանկացած ժողովրդավարական պետությունում իշխանությունների բաժանման սկզբունքը պարտադրում է բյուջեն տնօրինող կառավարությանը և նրա ղեկավարին, որ իշխանության բոլոր երեք թևերում նախարարներին համարժեք պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը լինի գրեթե նույնական կամ միմյանց շատ մոտ, ինչը կոպտորեն խախտվել է վարչապետի կողմից:

Այս ամենից իշխանության զավթման հոտ է գալիս։ Ներկայացնենք նաև հանցակազմը՝ Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը 1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Բնականաբար, հաջորդ իշխանությունը, որը կգա իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի առջեւ կդնի այս հարցադրումները եւ անգամ հնարավոր է դատապարտի նրան այս հոդվածով։ Հիշեցնենք նաև, որ ըստ օրենքի, ի տարբերություն ՀՀ նախկին նախագահների, վարչապետը որևէ անձեռնմխելիությամբ օժտված չէ։

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am