Հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դատախազության կողմից թմրանյութերի մեղադրանքը չդրվեց Հրանտ Մարգարյանի դատավճռի հիմքում. Բագրատ Եսայան

«Ահաբեկչական անցյալով հայտնի կառույց» Դաշնակցությանը բնութագրել են միայն թուրքերն ու ադրբեջանցիները: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Նշենք, որ այսօր Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթում Դաշնակցությանն այդպես էր բնութագրել պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով. «Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»: «Ես, իհարկե, տխուր եմ, որ հայ ժողովրդի մեջ կա նման անձ, որը նման որակավորումներ տալով՝ իրեն նույնացնում է այդ ժողովրդական ընդհանրությունների՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ: Ուրիշ որևէ մեկը Դաշնակցությանը չի կարող ահաբեկչական կառույց բնութագրել»,- ասաց Բագրատ Եսայանը: Ինչ վերաբերում է ՀՅԴ ուսանողական միության անդամների հրապարակած նամակին և դրանում նշված՝ պարտիզանական պայքարի ծրագրերին, դաշնակցական գործիչն ասաց՝ «պարտիզանական պայքար» տերմինը վերցված է անստորագիր մի գրությունից, որը կարող է մեկնաբանել միայն այդ գրությունը ստեղծող որևէ մեկը կամ ստեղծմանը գաղափարակից որևէ մեկը. «Ես չեմ պատրաստվում այդ գրության որևէ բառ մեկնաբանել»: Բագրատ Եսայանը հաստատեց, որ աղմուկի պատճառ դարձած երիտասարդներն արտաքսվել են ՀՅԴ-ից: Նա, միաժամանակ, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց արդեն նախկին դաշնակցական երիտասարդների հրապարակած փաստաթղթի առկայությունը: «Անստորագիր մի գրություն է, որի վերևում ընդամենը կա՝ «սիրելի ընկեր»: Շատ հեշտությամբ այն կարող էին ստեղծել, և մանավանդ շահագրգիռները կան, այսօրվա իշխանությանը ծառայող բազմաթիվ ֆեյքեր կամ քարոզչական կենտրոններ: Անստորագիր որևէ փաստաթուղթ ես չեմ կարող մեկնաբանել, առավել ևս՝ լեգիտիմացնել՝ այն բնութագրելով որպես փաստաթուղթ: Ինձ համար ցավալի է նաև, որ մեր երիտասարդ ընկերներն ընկել են այդ ծուղակը»,- նշեց Եսայանը: Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի մասին՝ հայտարարելով. «Մենք շատ լավ գիտենք՝ այդ ժողովը վարած Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, որը հիմա միացել է այդ նույն խմբակին: Եվ չպետք է մոռանանք, թե «Դրո» կառույցը, «31-ի գործը» ինչի մասին էին, և թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ»: Բագրատ Եսայանն ասաց՝ Արման Բաբաջանյանն «իր ներսում կուտակված թույնի հերթական չափաբաժինն է դուրս ցփնել»: «Ես ուզում եմ հիշեցնել, թե ով է այդ անձը՝ բանակից կեղծիքներով փախած և սեփական մոր դեմ ցուցմունք տված անձ: Իսկ ինչ վերաբերում է բնութագրումներին, դրանց արմատը, կարծում եմ, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեղում պետք է փնտրել: Իսկ այն, թե Հրանտ Մարգարյանը 1990-ականներին ինչով է զբաղվել, բոլորին է հայտնի. նա եղել է ղարաբաղյան ազատագրական պատերազմում պայքարի կազմակերպիչներից մեկը, ազատամարտին Դաշնակցության մարտական մասնակցության կազմակերպիչը: Մնացած բոլոր բնութագրումները վերցված են նորից այդ շատ հին՝ 1990-ականների սկզբի դեռևս քարոզչական զինանոցից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ենթակաների»,- ասաց մեր զրուցակիցը: Թմրանյութերի շրջանառության վերաբերյալ էլ Բագրատ Եսայանն ասաց՝ կա դատավճիռ, որտեղ Հրանտ Մարգարյանի անունը մեղադրվողների ցանկում կա ընդամենը մի դրվագով՝ ապօրինի զենք կրելու մասով: «Այն ժամանակ՝ 1994 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգի օրոք փորձ արվեց Հրանտ Մարգարյանին ներկայացնել թմրանյութերի շրջանառության մեղադրանք, որը իր իսկ դատախազության կողմից չընդգրկվեց մեղադրական եզրակացության մեջ, առավել ևս՝ չդրվեց դատավճռի հիմքում: Իհարկե՝ Հրանտ Մարգարյանն ինքը կորոշի, բայց եթե ես լինեի Հրանտ Մարգարյանի փոխարեն, միանշանակ այդ արարածին դատի կտայի և պատասխան կպահանջեի իր ակնհայտ զրպարտությունների համար»,- հայտարարեց ՀՅԴ անդամը:

 

դիտվել է 485 անգամ
Լրահոս
Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am