Իշխանությունը մնացել է Վանոյի Արտակի հույսին․ Վահե Գրիգորյա՞նն է հեղինակը

politik.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել էր Քոչարյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նիստի սկսվելուն պես մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ 2019 թվականի մայիսի 20-ին Armlur կայքում հրապարակվել է մի հոդված՝ «Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել» վերնագրով: Դատախազը հիշեցրեց, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակում է արել այն մասին, թե ովքեր են գրել դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը (խոսքը Քոչարյանի գործի կասեցման եւ նրան ազատ արձակելու որոշումների մասին է,-խմբ.): Ըստ այդ հրապարակման՝ Դավիթ Գրիգորյանի այդ որոշումները գրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Ալեքսանդր Ազարյանի կողմից:

Փաստորեն, իշխանությունները մնացել են Արտակ Գալստյանի՝ Վանոյի Արտակի հույսին։ Իսկ ով է Վանոյի Արտակը, փորձենք հասկանալ՝ օգտվելով համացանցի բաց աղբյուրներում առկա տեղեկություններից։ Արտակ Գալստյանը մի քանի անգամ հայտնվել է աղմկալի պատմությունների կիզակետում։ Նա անգամ ՀՔԾ կողմից մեղադրվել է առանձնապես խոշոր չափի շորթում իրականացնելու մեջ (մանրամասնները այստեղ)։

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վանոյի Արտակին նման գրառում անել հուշել են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու փաստաբան Տիգրան Եգորյանը։ Այս կերպ, ըստ էության, նրանք հնարավորություն են տալիս իրավապահներին չեզոքացնել բոլոր այն դատավորներին, որոնք կարող են անկախ որոշումներ կայացնել։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am