Յուրաքանչյուր դատավոր ձգտում է չառնչվել Ռ. Քոչարյանի գործին՝ իմանալով, թե գործն օբյեկտիվ քննելու դեպքում իր հետ ինչեր կարող են կատարվել. Հայկ Ալումյան
Յուրաքանչյուր դատավոր, լավ իմանալով, թե ինչեր կարող են իր հետ տեղի ունենալ, եթե փորձի օբյեկտիվ քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ու օբյեկտիվ լուծում տալ, ձգտում է պարզապես չառնչվել այս գործին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը դատավոր Մխիթար Պապոյանի նկատմամբ վստահություն չունի, վստահ չէ, թե դատավորն ինչ որոշում կկայացնի՝ ի տարբերություն, օրինակ, դատավոր Արմեն Դանիելյանի դեպքին, երբ Դատախազությունը նախապես գիտեր՝ ինչ որոշում է կայացվելու, որովհետև Արմեն Դանիելյանն իր ողջ աշխատանքային կենսագրության ընթացքում դատախազության ցանկություններին հակասող որոշում կայացրած չկար»,-ասաց Ալումյանը՝ թե Պապոյանի նկատմամբ այդ անվստահությունն է պատճառը, որ Դատախազությունը փորձում է հասնել նրան, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:
Նա նշեց՝ Դատախազության միջնորդությունը ծայրահեղ անհիմն է