Հարցուպատասխան-շոու անգրագետ Պողոսի և իր բազմամարդ ընտանիքի համար

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխան-շոուն «աննախադեպ դիտարժան» ստացվեց։ Անգամ այն պարագայում, երբ մենախոսության «ռեժիմի» մեջ էր` իմքայլականներն իրենք նախապես պլանավորված սցենարով հարցեր էին տալիս, իրենք էլ պատասխանում`ի դեմս իրենց վարչապետի։

Միլանի սկանդալային հայտարարություններից եւ Իտալիայի սենատի նախագահի հետ կապված սկանդալային միջադեպից հետո Փաշինյանն իր սիրած տնայնավարի-հարձակողական ոճով «արտահայտվելու» առիթ չէր ունեցել, եւ «տեղը հանեց»` հատ-հատ, ինչպես ինքն է սիրում ասել, «շշպռեց» բոլորին, ով այս ընթացքում իր եւ իր «մահապարտների»` Կարգին քաղաքապետի եւ ԿԳՄՍ սուպերկարգին նախարարի թանին թթու էր ասել։

Արտաքուստ հանգիստ էր, ներքուստ` խիստ գրգռված, եւ մի շարք հուժկու արտահայտություններ արեց ընդդիմախոսների հասցեին։

Օրինակ` անդրադառնալով Դաշնակցության երետասարդական թեւի ակցիաներին եւ Արայիկի` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, առարկություն չընդունող տոնով ասաց. «Չի՛ կարող որեւէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքի արդյունք: Խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօինի կոռումպացված կարեւոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին», «այդ քաղաքական ուժը ՀՀ-ում ուղղակի չունի ապագա» («զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի» միջոցով կարելի է Լոսում ցուցարարների «անհրաժեշտ» գլխաքանակ ապահովել, բայց գործից հանել «սորոսական ախպերության» սրտի սուպերնախարարին` երբե՛ք)։

Հետո ձեռքի, ավելի ճիշտ` «մտքի» թեթեւ շարժումով շատ «կարեւոր» ընդհանրացում արեց. «Եվ դա վերաբերվում ա ոչ միայն այդ քաղաքական ուժին, այլեւ բոլոր քաղաքական ուժերին, ովքեր այդ քաղաքական ուժի հետ մի մեծ կլոր սեղանի շուրջ նստած էին։ Այսինքն` դա, բանը, հեռացող գնացքի բաներն են... էն մի հատ երգ կա, չէ՞` չուք-չաք-չարաք-չաք... Հեռացող գնացքի անիվների տրոփյունն են» (փաստորեն «մեծ կլոր սեղանը» լրջորեն անհանգստացրել է «դուխով» վարչապետին` մինչեւ հիմա հանգիստ չի տալիս)։ Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ գնացքներն ընդհանրապես վերադառնալու եւ երթուղին կրկնելու «վատ» սովորություն ունեն, այնպես որ` այդ «չուք-չաք-չարաք-չաքը» կարող է ոչ թե հեռացող, այլ մոտեցող գնացքի «անիվների տրոփյունը» լինել։

Հընթացս` սպառնաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որ համարձակվել է Կարգին քաղաքապետին ասել` աչքիդ վերեւը ունք կա. «Թող որեւէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորիդ թաթիկները»։ Սա ասվեց`ի գիտություն նրանց, ովքեր մինչ օրս չեն հասկացել, որ «ՀՀ դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը, պետական արժանապատվությանը կեղտոտ թաթիկներով կպնելը» իր եւ յուրայինների բացառիկ մենաշնորհն է:

Փաշինյանն, իհարկե, անպատասխան չթողեց նաեւ «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաքի` հեռուստամարաթոն-2019-ի «համեստ» արդյունքների հետ կապված «շահարկումները». ասաց` նախկինում հանգանակությունները զոռով, «օլիգարխներից մուրալով կամ սպառնալով» են արվել, եւ հիմա իրենք ստիպված են մաքուր էջից սկսել` «հիմնադրամը դարձնել հիմնադրամ»։ Չնայած` մանկապարտեզի երեխան էլ գիտի, որ ոչ մեկը` Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան չի սպառնացել օլիգարխներին, ուզում էի ասել` խոշոր սեփականատերերին, չի ահաբեկել «ասֆալտին պառկցվելու, պատերին ծեփվելու, բոմժ սարքվելու» հեռանկարով, ինչպես ինքը, եւ ոչ մեկն այնքան «չի մուրացել», ինչպես իր տիկինը։

Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին էլ բաժին հասավ։ Վերջինիս ներկայացված փուչ հանցակազմը ոչ մի կերպ չի հաստատվել, առնվազն` դատական կարգով, ավելին` նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց դա չխանգարեց նորին մեծություն վարչապետին`թքած ունենալով անմեղության կանխավարկածի վրա, պնդելու ԱԱԾ տարածած նախնական մեղադրանքը եւ բացահայտորեն ուղղորդելու նախաքննական մարմնին, թե բա` ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել, եթե հիմնադրամի պատասխանատուն հանգանակված գումարները վատնել է կազինոներում։

Հարցուպատասխան-շոուի ամենացնցող «դրվագը» ՍԴ դատավորներին կաշառքով տուն ճանապարհելու` ժամանակից շուտ թոշակի ուղարկելու շուրջ մանիպուլյացիան էր։

Բայց դա արդեն այլ` առանձին խոսակցության առարկա է...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am