Փաշինյանը բացեց արցախյան խաղաքարտերը. «Այդ մեկ մարդը ես եմ». Ալիևը ստիպված է լինելու որոշել՝ բանակցե՞լ, թե՞ գնալ սադրանքների

Իրականում մեր գործերը լավ են, Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա ամենակարևոր նորությունն է, մեր գործերն ավելի են լավանալու», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականին Հայաստանին հաջողվել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ անցնել Վրաստանից։ «Իհարկե, մենք Վրաստանին լավագույնն ենք մաղթում ու հույս ունենք իրար կօգնենք ավելի մրցունակ տնտեսություններ կառուցել», - ասաց նա։ Փաշինյանը նշել է, թե առավել կարևոր է, որ 2020թ. արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին ծավալի արդյունքով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ «Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը, այս սանդղակում 2020 թվականին Հայաստանը լինելու է առաջինը ու սա է տնտեսական հեղափոխության դրոշը», - ասաց ՀՀ վարչապետը։ Ապա` Փաշինյանը կոչ արեց, որ հայությունը 2020 թվականին առավել հետևողական գործի հետևյալ բանաձևով՝ «Հայաստանի ու Արցախի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»։

Այստեղ, խորհելու տեղ կա: Փաշինյանը ժամանակին ասում էր, որ Սերժ Սարգսյանի կետից չի շարունակելու արցախյան բանակցությունները, այլ՝ «իր կետից»: Ապա՝ ասում էր, որ Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի ժողովուրդների կողմից պետք է ընդունելի լինի հակամարտության կարգավորումը կողմերի համար:

Այժմ Փաշինյանը, թեև շեշտում է «մեկ մարդու»՝ հասարակության, դերը նաև արցախյան հարցում, կարևորելով ժողովրդի ձայնը, սակայն պարզ է, որ վերջնական որոշում կայացնողը, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ Արցախի հարցում՝ հենց Նիկոլ Փաշինյանն է:

Այսինքն՝ նաև Արցախի հարցում Փաշինյանը խաղացնելու է ժողովրդի գործոնը, և երբ որ նա որոշում կայացնի՝ պարզաբանելու է այսպես՝ «ես ստացել եմ ժողովրդի մանդատը», «ժողովուրդն է այդպես որոշել» և վերջ:

Ինչևէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների: «Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ», արձանագրում են ԵԱՀԿ անդամ պետությունները:

Նրանք հավելել են «Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել»:

Այնուհետև, ուշագրավ մեկ այլ դիտարկում ՄԽ-ի անդամ պետությունների կողմից: «Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին: Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020թ. սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը»:

Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ-ին: Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում կողմերին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց ձգձգումների կամ պայմանների:
Կարելի է ասել, միջնորդ պետությունների համատեղ հայտարարությունը բավական հավասարակշռված է: Այն ներառում է մինչ այժմ հայկական և ադրբեջանական կողմերի միջև անցկացված բանակցությունների հիմնական ուղղությունները՝ կարգավորման հիմնարար սկզբունքներից, մինչև՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրագործման պահանջի հիշատակում:

Այս առումով, կարելի է հասկանալ պաշտոնական Բաքվի հայտարարությունները՝ Մնացականյանի հետ բանակցություններից հետո: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ խորհրդաժողովի նիստին ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնելով բանակցությունների որոշ մանրամասներ․ «Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին, ցավոք, մենք դեռ ունենք չհամաձայնեցված հարցեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մենք քննարկում ենք կարգավորման փուլային տարբերակը, առաջին քայլը, բնականաբար, պետք է լինի հայկական զորքերի անհապաղ դուրսբերումը Ղարաբաղից և այլ տարածքներից»:

Այնուհետև Մամեդյարովն ավելի անկեղծացավ՝ բացելով որոշ փակագծեր, ցույց տալով, որ հայկական կողմի հետ բավական բարդ բանակցություններ են տեղի ունեցել: Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ «Ցավոք սրտի, Միլանի հանդիպումից հետո ես չեմ կարող ասել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում այսօր հարաբերական անդորր է, բայց միևնույնն է առաջընթաց չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով», - Բրատիսլավայում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա։ Երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանի 3-րդ քաղաքացին զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն է, ով 2017թ. փետրվարին գերեվարվել է Պաշտպանության բանակի կողմից՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ընթացքում։

Բացի այդ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լուրջ ու ծանր է որակել նախօրեին Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները։ «Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրեցինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր», - ասել է Մամեդյարովը Բրատիսլավայում։

Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։ Մամեդյարովը նորից հայտնել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. «Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, որը երաշխավորում է հայկական զորքի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից օկուպացված տարածքներից, ինչպես դա նախատեսվում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8488 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am