Ռադիոյի գույքը առանց մրցույթի օտարվել է Կարինե Կիրակոսյանի և Արմեն Ամիրյանի օրոք

Հրապարակը գրում է.

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է, որ 2010 թվականին ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ կազմակերպել են կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը հանձնված «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ «այդ գործընթացի շրջանակներում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները»։ «Ռադիո» ընկերությունը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Երեկ այս մասին հաղորդում էր տարածել ոստիկանությունը։ Քննչական կոմիտեում պաշտոնեական լիազորությունների չարաշահելու հոդվածով գործ է հարուցված։ Ըստ հաղորդագրության, 2010 թվականին այդ խորհրդավոր «ռադիոյի» բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։ «Պաշտոնատար անձինք», որոնց անունը ոստիկանությունը չի տալիս, առանց մրցույթի օտարել են օֆշորում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։

Գործարքը իրականացնելու համար, ըստ ոստիկանություն, կեղծ տեղեկանքներ են կազմել, իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։ Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են մոտ 784 մլն, իսկ գույքը առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել, ոչ թե 70 և պետք է գնահատվեր շուրջ 1 մլրդ դրամ։


«Այնուհետև, ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲ ընկերության անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է Բրիտանական Վերջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գործի դնելով Սևանում մեր ունեցած կապերը, տեղեկացանք, որ հանրային ռադիոն Գեղարքունիքի մարզում ունեցել է Նորատուսի ռադիոընդունիչը, շատ հզոր հաղորդակներ, Սեւանի ափին ահռելի տարածք, շենք- շինություններ։

Ոստիկանությունը պարզել է, որ «Ռադիո» ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին, «որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են»։ Անուններ ոստիկանությունը չի նշում, և ովքեր են «բարձրաստիճան պաշտոնյաները», հայտնի չէ։ Սակայն գործարքի տարեթիվը՝ 2010 թ, հուշում է, որ այն իրականացվել է Արմեն Ամիրյանի պաշտոնավարման շրջանում։ Նա Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է եղել 1997-2015 թվականներին։ Արմեն Ամիրյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նա, ըստ տեղեկությունների, Հայաստանում չէ՝ ԱՄՆ-ում է։ Իսկ պետգույքի վարչությունը 2010 թվականին ղեկավարող բարձրաստիճան պաշտոնյան Կարինե Կիրակոսյանն էր, Օպերայի և բալետի ազգային թատրոնի ներկայիս տնօրենը։

Սակայն Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գնում է ներկայացման, իրեն իրավապահները հարցաքննության չեն հրավիրել։ «Ես չեմ հիշում, թե 2010 թվին ինչ գործարք և ում հետ է կնքվել։ Կներեք, ես շտապում եմ ներկայացման», - ասաց Կարինե Կիրակոսյանը, խոստանալով, որ անպայման կպատասխանի ավելի ուշ։

դիտվել է 723 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am