«2016 թվականին Ադրբեջանը ստուգեց, թե ինչպես ՀՀ ԶՈՒ-ն կարող է պաշտպանվել, և հասկացավ, որ կարող է լավ պաշտպանվել». Նորատ Տեր-Գրիգորյանց

«Վարչապետի հայտարարությունը լավ կարգախոս է»,- այս մասին 168 ժամի  հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով նախօրեին պաշտոնական Բաքվի հրապարակած դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ և բանակցային գործընթացին՝ միաժամանակ նշելով, որ դրան պետք է հաջորդեր պարզաբանումը, թե ինչպիսի լուծում է տեսնում, որը կհամապատասխանի այդ կարգախոսին:


Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել էր իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ: Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակված փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում, նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասված էր փաստաթղթում: Ադրբեջանական կողմը նշում է, որ կողմ է կոնֆլիկտի լուծման փուլային ճանապարհին, որը հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, մասնավորապես՝ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշման վրա: Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը: Դրան պետք է հետևի ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը: Փաստաթղթում ասվում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ: Այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի Ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է հռչակագրում:

Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ այս դիրքորոշմանը քաղաքական և ռազմական գործիչների գնահատականը կարող է տարբեր լինել: Ըստ նրա՝ այս առաջարկի հիման վրա Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունն արդեն տասնամյակներ շարունակ, սրանք Մադրիդյան սկզբունքներն են:

«Նրանք շատ վաղուց են ասում՝ հեռացրե՛ք զորքերը, թո՛ւյլ տվեք ադրբեջանցի փախստականներին ապրել այդ տարածքներում, իսկ հետո՝ 100 տարի անց, մենք կկողմնորոշվենք՝ տա՞լ անկախություն, թե՞ ոչ: 1995 թվականից հետո միայն սա են առաջ քաշում, ձգում պարանը՝ հնարավորություն չտալով առաջ շարժվել: Ես դեռ Էդվարդ Նալբանդյանին եմ ասել՝ ինչո՞ւ եք բանակցություններ վարում այդ փաստաթղթի շուրջ, դա սխալ է: Նրանք ցանկանում են զորքերը հեռացնել, այնպես անել, որ իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին մինչ պատերազմն էր, երբ նրանք հարձակվեցին Ղարաբաղի վրա, և Ղարաբաղում իրավիճակն այնպիսին էր, ինչպիսին Դոնբասում: Այսինքն՝ ապստամբներ, իսկ հետո ստեղծվեց Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն աշխարհազորայիններից, և ես եկա, ստեղծեցի բանակ, բայց պատերազմն արդեն ընթանում էր, կար ինքնապաշտպանական բանակ, և այդ բանակը պատերազմում էր ագրեսորների հետ: Հետո մենք բանակը ստեղծեցինք, հարձակվեցինք ու ջարդեցինք թշնամուն: Դեռ այն ժամանակ իրենց բանաձևերում նշում էին, որ հարկավոր է հեռացնել օկուպացիոն բանակը, իսկ բանակ դեռ չկար, սակայն բանաձևերում գրում էին, որ պետք է հեռացնել հայկական բանակը»,- հիշեց Տեր-Գրիգորյանցը:

Նա նշեց, որ որպեսզի հարցին քաղաքական լուծում չտա, Ադրբեջանն անընդհատ «ձգում է պարանը», որովհետև իրեն ձեռնտու է ներկայիս իրավիճակը՝ ստատուս-քվոն, քանի որ նա դրանով է ապրում, և դրա վրա է կառուցված իր իշխանությունը: «Երբ մենք մեր զորքերը հեռացնենք, Ղարաբաղում կհայտնվի այնքան ադրբեջանցի, որքան այնտեղ երբեք չի եղել, այդ դեպքում առանց պատերազմի ղարաբաղյան ժողովուրդը կթքի այդ հանրապետության և հողի վրա ու կհեռանա: Նման բան չի կարելի թույլ տալ: Այն ժամանակ խառը գյուղեր են եղել, որտեղ ապրել են նաև ադրբեջանցիներ, հետագայում հենց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնկված պատերազմի արդյունքում հեռացել են այդ գյուղերից, դրանք անկլավներ են: Մենք ասում ենք, որ, եթե Դուք գրավել եք Շահումյանի շրջանը, ինչպես նաև Մարտունու և Մարտակերտի հարթավայրերը, ապա դրանք Ձեզ վերցրեք, մենք դրանք չենք ազատագրելու և չենք հարձակվելու այդ ուղղությամբ: Իսկ այդ անկլավները, որոնք մնացել են՝ թող մնան: Այսինքն՝ տարածքների փոխանակում, դրանով ավարտենք: Ոչ, այդ մասին ոչ ոք չի խոսում: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ Ղարաբաղ՝ առանց ժողովրդի, նրանք միշտ են այդ մտադրությունն ունեցել՝ գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը և այնտեղից հարձակվել Երևանի վրա: Ի դեպ, փախստականները փախել են Ադրբեջան այն պատճառով, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել, Ադրբեջանն է սկսել կրակել, մեր ապստամբները սկսել էին պաշտպանել իրենց տները, բայց ադրբեջանցիները փախան իրենց կամքով»,- ասաց նա:

Գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցի խոսքով, հայկական կողմը՝ լինելով կողմ, չպետք է վերջնագիրն ընդունի: «Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանից այնպես, ինչպես Ադրբեջանը որոշեց, և դուրս եկավ Սովետական Միությունից, Ղարաբաղը դուրս եկավ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Սա ամենակարևորն է: Եթե պատերազմով եք սպառնում, ապա սկսեք պատերազմ: Այսօր հայկական բանակը նրանց համեմատ վատ չէ զինված, նրանք շատ զենքեր ունեն, շատ փող, այո՛, բայց մենք ևս ունենք սպառազինություն: Նրանք 2016 թվականին ստուգեցին, թե ինչպես հայկական բանակը կարող է պաշտպանվել, և նրանք հասկացան, որ կարող է լավ պաշտպանվել: Ի դեպ, գործողությունները ոչ թե լեռներում էին, այլ առաջնագծում»,- ասաց Տեր-Գրիգորյանցը:

Նա նշեց, որ, եթե ինքը լիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, ապա կասեր. «Եզրակացության եմ եկել, որ Ալիևն ագրեսոր է, հարձակվում է հայ ժողովրդի վրա, ջարդել է տներ, ջախջախել է, իսկ ինչո՞ւ եմ ես բանակցում հանցագործի հետ: Ես շատ եմ ասել, որ պետք է Պուտինի հետ բանակցություններ վարել: Պուտինը և ՌԴ-ն ԽՍՀՄ-ի իրավահաջորդն են, Ղարաբաղը Սովետական Հայաստանից վերցրել է Ռուսաստանը»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգախոսին, թե ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ, եթե նա նման բան է ասում, նշանակում է՝ ինչ-որ բան է մտածել, որի մասին մենք դեռ չգիտենք: Նրա գնահատմամբ՝ դա շատ լավ կարգախոս է: «Եթե առաջարկվում է նման կարգախոս, ապա պետք է նաև ասվի, թե ինչպիսի լուծում է տեսնում, որը կհամապատասխանի այդ կարգախոսին»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

դիտվել է 217 անգամ
Լրահոս
«Անվան հետ կապված՝ ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ ձեզանից եմ լսում». Լիլիթ Մակունցը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ անդամ դառնալու լուրերի մասին «Ստիպված եմ կրկին հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը». Արմեն Աշոտյան Արաբկիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել 2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ Փաշինյանի օրոք ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ Նիկոլ, պիտի ասեիր՝ այ տղա, դու ո՞նց ես ինձ «քյալլա» ուտելուց նկարում, մարդկանց 20 տոկոսը սոված ա. Շանթ Հարությունյան (video) Ասում են՝ հեղափոխությունը նոր արժեքներ է բերել, չկա նման բան․ Շանթ Հարությունյան (տեսանյութ) Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինեն. Շանթ Հարությունյան. տեսանյութ Սերժի Նիկոլին ռուսները ժամանակին տարան. Շանթ Հարությունյան (video) «Նիկոլի լափամանն ու «հեղափոխական» օլիգարխները» Ինչու եւ ինչ է թաքցվում հանրությունից Իշխանություն-ԲՀԿ առեւտրի պտուղները․ թալանչիները սրբեր են դառնում Կարեն Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող Արման Թաթոյանին ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին. Նոր զրոյական իրավիճակ Ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ. Լիլիթ Մակունց Վանոն՝ ազատության մեջ. Նա իշխանության հեռացումն է գուժում Նոր իմիջ՝ 20 տարի հետո. ԱՄՆ-ն կրկին ռուսական հետք է գտել Առողջապահության նախարարությունը՝ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակի մասին Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները Արսեն Դավթյանի բջջային հեռախոսն ու հեռախոսահամարը դատարանը վերադարձրեց Լուկաշենկոն` ռուսական գազի արդարացի գնի մասին Նոր մանրամասներ. ովքեր են հրավիրված Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան խնջույքին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։ Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։ Ծրագրում նախատեսվում է ․ Ժողովրդական տոնախմբություն Երգ ու պար Դիմակահանդես Լարախաղաց Ժողովրդական խաղեր Սուտլիկ հարսանիք Հացաթխում Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ն... ՓԵՏՐՎԱՐԻ 22-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Աշոտ Թավադյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի: ԹԵՄԱ.- Եվրասիական փորձագիտական ակումբի ընթացիկ տնտեսական հետազոտությունների արդյունքների ամփոփում՝ «Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ում՝ մեր երկրի նախ... Փետրվարի 22-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը, երգիչ, «Գութան» փառատոնի կազմակերպիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Հայկազունք» համույթի գեղ. ղեկավար Գուսան Հայկազունը: Թեման՝ «Մշակութային քաղաքականությունը մեր երկրում. խնդիրներ, ձեռքբերումներ, ինչ է փոխվել հեղափոխությունից հետո, և որոնք են ցանկալի ուղղությունները: Մշակութային կյանքի աշխուժացում, Յարխուշտայի փառատոն, հարակից հարցեր»: Փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Սառած հող», «Ֆրիլանսերներ», «Փլուզված քաղաքը» և հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Թեմա` Ստեփան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներն ու բացահայտումները: Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու փետրվարի 22-ին, 15։00-ին կայանալիք «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» միջոցառման մամլո ասուլիսին, որը տեղի կունենա «ՋիՋի» ընկերության գրասենյակում։ Հասցե՝ Մամիկոնյանց 44/4։ «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» -ը միջոցառումների աննախադեպ շարք է, որի հիմնական նպատակն է համախմբել հայկական ամենահայտնի ՏՏ իրադարձությունները և մեկ շաբաթվա ընթացքում դրանք կենտրոնացնել Սյունիքում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն աջակցում է նախագծին։ Ուրախ կլինենք հյու... Փետրվարի 22-֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Օվշորի գործով արդարացված Աշոտ Սուքիասյանի պաշտպաններ՝ Կարեն Հակոբյանի և Լուսինե Զեյնալյանի ասուլիսը: Թեման՝ օվշորի գործով բացահայտումներ Սերժ Սարգսյանի եղբոր, վերջինիս խնամու, դատախազության ու դատարանների վերաբերյալ: Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​