Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Դեկտեմբերի 4-ին` ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Գեղամասար գյուղի 37-ամյա մի բնակչի, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը կալանք: