Համացանցը փոթորկվել է խոշորագույն ներդրումներ առաջարկած պատվիրակությանը արհամարհելու թեմայի շուրջ. Աշոտ Գրիգորյան /տեսանյութ/
Համացանցը փոթորկվել է խոշորագույն ներդրումներ առաջարկած՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված պատվիրակությանը արհամարհելու թեմայի շուրջ:
Արդեն համոզվել ենք, որ ներկա կառավարության հետ «չքայլած» մարդու յուրաքանչյուր առաջարկ հանդիպելու է իշխանությունների անտարբերությանը: Նման վառ օրինակ է՝ EU-Asia Business Finance Center Holding-ի կողմից ներկայացված խոշորագույն ներդրումային ծրագիրը, որտեղ նախատեսված էր Նաիրիտի և ընդհանրապես՝ քիմիական արդյունաբերության, ռազմաարդյունաբերության և ՏՏ ոլորտներում զարգացման հսկայական աշխատանքներ:
ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ևս մեկ անգամ ներկայացնում է Հայաստանի տնտեսության թռիչքաձև վերականգնման իր առաջարկը՝ կապված «արհեստավարժների ժամանակավոր կառավարություն» ստեղծելու գաղափարի հետ: