Սերժ Սարգսյանի գործը՝ Նիկոլ Փաշինյանի վախերի հայելի

168 ժամը գրում է.

Քաղաքական իշխանությունները հաճախ են ունենում իրական «վախեր», որոնց մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում, սակայն նրանց գործողություններն ու արված անհոդաբաշխ հայտարարությունները վկայում են դրանց ակնհայտ առկայության մասին։

Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվականների գլխավոր թեման կապված էր այն տեղեկատվության հետ, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու։ Երեկոյան ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ կապված նրա նախագահության շրջանում գյուղացիական տնտեսություններին էժան դիզվառելիքով ապահովելու ծրագրի հետ՝ պետական սուբսիդավորման միջոցով: Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի որոշումով վառելիքի մատակարար ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, այն դեպքում, երբ եղել է ավելի էժան առաջարկ և, ըստ դրա՝ կխնայվեր մոտ կես միլիարդ դրամ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ տարածված տեղեկատվության՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ում առաջ, շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները հստակ պայման են դրել՝ «կամ քեզ ենք կալանավորում, կամ Սերժի դեմ ցուցմունք ես տալիս»։ Կարապետյանն ընտրել է երկրորդ տարբերակը՝ նման պրիմիտիվ մեղադրականների շարք ներկայացնելով Սարգսյանի դեմ։


Սակայն պետք է նշել մի կարևոր դրույթ. ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Նշենք նաև, որ հիշյալ դրույթն իր մեջ պարունակում է բոլոր բաղադրատարրերը, որոնք անհրաժեշտ են հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցին իրավական դիտանկյունից հստակ պատասխանելու համար։

Հավելենք նաև, որ և՛ 2005թ., և՛ 2015թ. խմբագրություններում Սահմանադրության տվյալ դրույթը մնացել է անփոփոխ։ Սրանից բխում է, որ Նախագահի, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի անձեռնմխելիության ինստիտուտի մասով այն անփոփոխ է մինչ օրս։ Այսինքն՝ նախօրեին ՀՔԾ գործողություններն ապօրինի են եղել: Եվ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ՝ Սարգսյանի դեպքում ևս բախվում ենք այն իրականությանը, որ Փաշինյանն ու իր «լեգիտիմ» իշխանությունը Սահմանադրության ու ՀՀ օրենքների հետ կապված սեփական մեկնաբանություններն ունեն։

Ըստ էության Սերժ Սարգսյանի մեղադրանքի թեման իշխանափոխությունից հետո պարբերաբար շրջանառվող հանրային հարցերից էր: Այս մասին անգամ որոշ ժամանակ առաջ բարձրաձայնեց անձամբ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀԿ-ականները։ Ակնհայտ է, որ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքն ակհայտ քաղաքական պրոցես է և չունի իրավական որևէ բաղադրիչ:

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն այն հիմնական կառույցներից մեկն է, որը բացահայտ ու բովանդակային քննադատում է Փաշինյանին՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության հետ։ Այս ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունները՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, տարիուկես է՝ փորձում են Սերժ Սարգսյանի վրա, այսպես ասած՝ «գործ կարել», ու դա փորձում են անել հնարավոր բոլոր տարբերակներով, և, ի վերջո, հանգել են ամենապրիմիտիվ ու նաիվ մեղադրանքի առաջադրման տարբերակին, որը ցանկացած բանական մարդու մոտ ժպիտ է առաջացնում։

Տվյալ պարագայում պարզ է նաև, թե ինչու է երրորդ նախագահի դեմ «գործը» միս ու արյուն ստանում հենց այս փուլում։ Բնականաբար սա ուղղակիրոեն ասոցիացվում է Արցախի բանակցությունների թեմայի հետ, քանի որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում նախատեսված էր ՀՀ ԱԳ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ ինչի հետ կապված՝ մամուլում հակասական տարբերակներ էին շրջանառվում (երեկ տեղի ունեցած երեքժամյա հանդիպումից հետո, ԱԳՆ ոչինչ չասող և անատամ հայտարարությունից բացի, ոչ մի բան հայտնի չէ)։

Այս ամենը, շատերի գնահատմամբ՝ պայմանավորված էր նաև Սերժ Սարգսյանի անձնական քաղաքական ակտիվացմամբ, ինչպես նաև միջազգային տարբեր գործընկերների հետ հանդիպումներով ու հնչեցրած թեզերով։

Հավելենք նաև, որ իշխանությունները նաև լուրջ անհանգստացած են Ս. Սարգսյանի՝ հայ հասարակությանը խոստացված անկեղծ հարցազրույցից, որի մասին քանիցս հայտարարել էր նա։ Այսօր ականատես ենք դառնում այն իրականությանը, որ արդարադատություն ասվածը դարձել է քաղաքական շոուի առարկա, ամենուր ականատես ենք դառնում անվերջ ձգվող դատավարությունների ու անհասկանալի ձերբակալությունների։

Ըստ էության, մենք ներկայումս գործ ունենք քաղաքական աճպարարության հետ։ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանի հետ կապված այս գործընթացի վերաբերյալ իշխանական «գվարդիան» լծվել էր ամենատարբեր ֆանտաստիկ մեկնաբանություններ ներկայացնելու գործին։ Մասնավորապես՝ Փաշինյանի քաղաքականությունն ու պրոպագանդան ապահովող լրատվականներից մեկն իր «վերլուծություններից» մեկում Սարգսյանին մեղադրանք ներկայացնելու թելերը հասցնում են ԱԺ Ապրիլյան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ նշելով, թե հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվում են ևս վեց ամսով, ու այս ֆոնին շեշտում, թե «հանձնաժողովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին լսելու են ամենավերջում»: Ի՞նչ է ստացվում, իշխանությունները նախ արհեստական օրակարգ ունենալու և զինվորականության ու բանակի նկատմամբ հանրային արհեստական ուշադրություն ապահովելու համար ստեղծել են մի շինծու հանձնաժողով, որը, հասկանալի չէ, թե իրականում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հատկապես ինչն է ուսումնասիրում, կամ, ավելի կոնկրետ՝ փորձում փնտրել, իսկ հիմա երկարացնում է այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Փաստացի վեց ամիս գործած հանձնաժողովը ոչ մի էական բացահայտում ու ձեռքբերում չի ունեցել, և ըստ տրամաբանության՝ չի էլ ունենա, իսկ հիմա փորձում է նախագահ Սարգսյանին հարցաքննելու թեզն առաջ տանել այդ շրջանակներում։ Ակնհայտ է՝ դիլետանտները պրոֆեսիոնալ ոլորտում անելիք չունեն։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված շինծու գործընթացը և հնարավոր ձերբակալությունը փաստացի ոչ թե թուլացնելու է ՀՀԿ-ն, այլ՝ հակառակը՝ վերջերս ակտիվացած ՀՀԿ-ականներին ավելի են, այսպես ասած՝ «թասիբի» գցելու, և չի բացառվում նաև, որ նման գործելաոճով ու զավեշտալի քայլերով ակտիվացնեն ներքաղաքական գործընթացների զարգացումներն ու ՀՀԿ-ի «ռենեսանսը»։ Ի դեպ, խոսքը ոչ միայն ՀՀԿ-ականների մասին է, այլ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ու մարտական ուղի անցած մյուս քաղաքական ու հասարակական շերտերի ու գործիչների։

 

դիտվել է 294 անգամ
Լրահոս
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am