ՀՅԴ ներկայացուցիչը կպատասխանի Նիկոլ Փաշինյանին
«Իշխանությունները վախենում են ՀՅԴ-ից, որովհետեւ դա այն ուժն է, որը երբեք թույլ չի տա իրականացնել ազգային արժեքներին հակասող քաղաքականություն։ Պատասխան Փաշինյանին անպայման կլինի, ընդ որում՝ այն կարող է ստացվել դրսից, քանի որ կուսակցությունը մեկն է թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։Այդ ինչպես է ստացվում, որ 60 մարդ «Ռեստարտից» խափանում է մամուլի ասուլիսը, եւ դա համարվում է ժողովրդի ձայնի դրսեւորում, իսկ այս դեպքում բողոքի ակցիաները մեկնաբանվում են այլ կերպ։ Մոտեցումը Դաշնակցություն կուսակցությանը շատ նման է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա մոտեցմանը։ Երկու դեպքում էլ կուսակցության գործունեությունը խանգարում է հակահայկական քաղաքականությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
Կյուրեղյանը պարզաբանել է, որ երբ կուսակցությունն անցած տարի իր ձայները տվեց Փաշինյանին, դա արվեց բանակցություններից հետո, եւ ներկա վարչապետն այն ժամանակ ընդունեց պայմանը, բայց, ինչպես ցույց է տալիս կյանքը, այդ ամենն արվեց միայն այն բանի համար, որ ձայներ ստանա։
Նա մտահոգություն է հայտնել բանակցային գործընթացի, ինչպես նաեւ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ։
«Եթե նրանց թվում է, թե, հենվելով ընտրողների 70 տոկոս ձայների վրա, կարող են հակահայկական օրակարգ առաջ մղել, սխալվում ենՉի բացառվում, որ անգամ կա մի ինչ-որ փաստաթուղթ, որը ցանկացած պահի կարող են ներկայացնել եւ մեր հասարակությանը կանգնեցնել փաստի առաջ»,- ավելացրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնակի խոշոր չափի՝ ավելի քան 1 մլն դոլարի պետական միջոցների վատնման մեջ։