Հայկ Մարությանի գործը «Սուպեր մամա» խաղալն է, ի՞նչ անի էդ մարդը. Վարդան Բոստանջյան (video)

Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ «ԿամԱԶ»-ների նվիրատվությունները, արաբ շեյխերի ներկայացուցիչների համար ներդրումային հարթակ չտրամադրելը ցույց է տալիս, որ այս իշխանությունն առաջնորդվում է նախկինների ճանապարհով, այսինքն՝ ամենը իրենց պետք է վերագրել, ամբողջը իրենք պետք է անեն, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Խոսելով Խաչատուր Սուքիասյանի վերջին հայտարարությունից՝ ըստ որի՝ նախկինում իշխանությունները ներդրումներ թույլ տալու համար իրենց մասնաբաժինն էին ուզում, Արամ Սարգսյանն ասել է, որ եթե նա չասեր՝ իրենից գործարան են խլել ու նման շեշտադրումներ չաներ, գուցե նրա ասածը լուրջ ընդունվեր:

Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն էլ տիրող իրավիճակը համարում է ողորմելի գզվրտոց, որը ենթագիտակցական հենք ունի. «Բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ էական առնչություն չունեն իրական գործի հետ, մտնում են գզվրտոցի դաշտ»: Բոստանջյանի խոսքով՝ Հայկ Մարությանի գործը «Սուպեր մամա»-ի դերը խաղալն է:

«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանն էլ կարծում է, որ քաղաքապետարանի շուրջ բարձրացված աղմուկին հնարավոր չէ լուրջ վերաբերվել: Նրա դիտարկմամբ՝ մենք գործ ունենք մանիպուլյացիայի հետ. «Հանրության մեջ կա մի զանգված, որն ասում է՝ այն ինչ անում են այս իշխանությունը, լավ է անում, որովհետև նրանք մեր փրկիչն են»:

Լիլիթ Թումանյանը հռետորական հարց բարձրացրեց՝ Հայկ Մարությանը, եթե հրաժարական տա, ի՞նչ է՝ կարծում եք ավելի լավ քաղաքապե՞տ է գալու. «Նմանատիպ իրավիճակ է նաև Արայիկ Հարությունյանի շուրջ: Եթե անգամ հիմա նրանք հրաժարական տան, այդ քաղաքական թիմից գալու է մեկ այլ ներկայացուցիչ, բայց ոչինչ չի փոխվելու, քանի որ կա հստակ քաղաքական գիծ, որը համակարգային է»:

դիտվել է 1373 անգամ
Լրահոս
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am