Ռուսական ռազմաբազան դուրս է հանրային վերահսկողությունից. ԻՔՄ/տեսանյութ/
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել. «Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուսաստանյան սահմանապահ զորքերը, փաստացի, դուրս են հանրային վերահսկողությունից, իսկ ռազմաբազայի վերաբերյալ առանցքային տեղեկությունները պահվում են գաղտնի։ Այս մասին են վկայում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) կողմից իրականացված հետազոտության արդյունքները»։