Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում/տեսանյութ/

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին.

Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Պարո՛ն նախագահող, շնորհակալ եմ հյուրընկալության և կազմակերպությունում այս մեկ տարվա ընթացքում Ձեր նախագահության համար:

Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ և և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրեցինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղառաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։

Երկրորդ. Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողություններն ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։

Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994թթ. և 2016-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։

Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից:

Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։

Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնաիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:

Յոթերորդ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով։

Պարո՛ն նախագահող,

Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:

Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաև, շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, իչպես նաև ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվի և ընդլայնվի։ Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարւնակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։

Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել հաջորդ նախագահող երկրին՝ Ալբանիային, և մաղթել նրան ամենայն հաջողություն»:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են մարդատար «Գազել» և «ԳԱԶ 322132» մանկիշի ավտոմեքենաները Լարված իրավիճակ Լոռու մարզում Կոռուպցիայի նոր օղակ. ուզում էին, որ լավ լինի, ստացվեց ինչպես միշտ Գազի գնի բարձրացումը ձեռնտու չէ «Գազպրոմ Արմենիա»-ին. ո՞ւմ է ձեռնտու ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են իրավական և բարոյական կարմիր գծերը. կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև. Գոհար Մելոյան Գործարար Սամվել Կարապետյանը կրկին պապիկ է դարձել Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Գեղարքունիքում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, ձյան մեջ. կա 6 վիրավոր Եթե անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան՝ պետք է ամբողջությամբ հետաքննենք․ Արմեն Գրիգորյան ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը` Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին. տեսանյութ Բավականաչափ տվյալներ վկայում են՝ Կուտոյանն ինքնասպան է եղել. Արթուր Դավթյան (տեսանյութ) Կոնկրետ Կուտոյանի հետ ոչ մի հարց չկա. ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմանտիկ հակահեղափոխականից պրագմատիկ հեղափոխական` կես քայլ է Դիակը չսառած՝ քաղաքական կեղտոտ խաղեր են սկսել. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Ինչու են սպանվում կամ (ինքնա)սպանվում «թավշյա» Հայաստանում «Պատեհ առիթ չէ». Սերժ Սարգսյան Ես ցավ եմ ապրում. Տարոն Մարգարյան Յուրի Խաչատուրովը՝ Գեորգի Կուտոյանի մասին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է․ԺՀԿ-ի հայտարարությունը Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․Արթուր Վանեցյան Տեղի է ունենում Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը (Ուղիղ) «Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆեյքերը աջակցում են իշխանական պրոպագանդիստներին. Ստյոպա Սաֆարյան. Մաս 2 «Գեորգի Կուտոյանը գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը». Սամվել Ֆարմանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով: Բանախոս՝ Հրանուշ Խառատյան՝ ազգագրագետ Հունվարի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր. ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունները՝ Արցախյան հարցում տեղաշարժի շուրջ, անհանգիստ սահմաններ, հարակից հարցեր, հնարավոր զարգացումներ»: Հունվարի 20֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի և հոգեբան Սամվել Խուդոյանի ասուլիսը: Թեման՝ քաղաքային տրանսպորտի վարորդների պահվածքը և քաղաքացիների բողոքները։ Հարակից այլ հարցեր ևս։ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: