Ծառուկյանն ի՞նչ պակաս Սամվել Ալեքսանյան է


ԲՀԿ առաջնորդ և խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի հեղափոխական իշխանությունների ջրերը վերջերս մի առվով չեն հոսում: Ծառուկյանըև պնդում է, որ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը տապալել են խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրերը, որը պատրաստվում էին անել Աբու-Դաբուի թագաժառանգի ներկայացուցիչները: Քաղաքապետարանն էլ պնդում է, թե իրենք կենտրանում ազատ հող չեն ունեցել, բայց որևէ ծրագիր չեն մերժել: Ծառուկյանը այլ փաստեր ևս ներկայացնում է` պնդելով, որ Հայաստանում ներդրումային հարմար միջավայր չկա և ընդհանրապես պայմաններն այնպիսին են, որ ներդրումներին չեն գրավում: Անձամբ Ծառուկյանին պատկանող հյուրանոցի շինարարությունը ևս կասեցված է` էլի քաղաքապետարանի հետ լեզու չգտնելու պատճառով: Մի հարցում Ծառուկյանն հաստատ ճիշտ է. եթե ներդրումային ընտիր միջավայրի մասին իշխանության ճառերը ճշմարտացի լիներին, պետք է որ ներդրումների աճ տեղի ունենար: Միմչդեռ առայժմ ճիշտ հակառակ պատկեր է` ներդրումներ պարզապես չկան: Հետևաբար, անկախ նրանից, Ծառուկյանի հրավերով Հայաստան այցելած արաբները ովքեր էին, պետք էր անել ամեն ինչ, որ այս մարդիկ իրենց ծրագիրն իրագործեին և փող բերեին Հայաստան: Փաստացի, այս մարդկանց առաջարկը մերժվել է և որևէ ընդունելի այլընտրանք չի առաջարկվել: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է տնտեսական հեղափոխության մասին: Առանց փողի տնտեսական հեղափոխություն, իհարկե, չի լինի և այս պարզ ճշմարտությունը թերևս հասկանում են նաև Փաշինյանն ու իր թիմը: Այդ դեպքոււմ ինչու՞ են կասեցվել Ծառուկյանի մտերիմների և անձամբ իր ներդրումայի ծրագրերը: Ինչու՞, օրինակ, Սամվել Ալեքսանյանի բիզնեսները իշխանության համար դարձան թանկ ու կարևոր, իսկ այ Ծառուկյանի դեպքում խնդիրներ են առաջանում: Ի վերջո, Ծառուկյանն ի՞նչ պակաս Սամվել Ալեքսանյան է: Թերևս պատճառներից գլխավորն այն է, որ Սամվել Ալեքսանյանն, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, իշխանության համար քաղաքական վտանգ չի ներկայացնում: Ներկա իրավիճակում, եթե Ծառուկյանին հաջողվի Հայաստանի համար ներդրումային լուրջ ծրագրեր ապահովել, ապա կստացվի որ տնտեսակա հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի փոխարեն իրագործում է Գագիկ Ծառուկյանը: Քաղաքական առումով դա կբարձրացնի ԲՀԿ առաջնորդի վարկանիշը, իսկ Նիկոլ Փաշինյանի միակ առաջնահերթությունն այս պահին սեփական վարկանիշը պահելն է:


Հայկ Դավթյան

դիտվել է 5300 անգամ
Լրահոս
Արթուր Մեսչյանն առաջիկայում աշխատանքից կազատվի.Հայկ Մարության (video) Հայկ Մարությանը «պեշկա է». քաղաքապետի գործառույթն իրականացնում է նրա ազգությամբ ոչ հայ կինը.Աղեկյան (video) Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Մաշտոցի պուրակ, «100 դրամ», էլեկտրիկ-Երևան, «Դեմ եմ», «թավշյա» հեղափոխություն Հա՛յ ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն Նիկոլին հեռացնելով. Խաչիկ Ասրյան Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (ուղիղ) Ավտովթար Երևանում. բախվել են «02»-ն ու «04»-ը Մի կողմ դրեք անառողջ ամբիցիաներն ու փորձեք գործ անել. Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին «Մի՛ թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա». Նարինե Աբգարյան «Եթե այս արտահոսքն իրականում եղել է, չորս ոտքով կղանքի մեջ ենք». Սամվել Մարտիրոսյան Ամուլսարում հասունանում է արյունահեղություն, կամ մենք ենք պահնորդներին սպանելու, կամ՝ իրենք մեզ․ Շիրակ Բունիաթյան Շատ բան կիմանան աշակերտները, զավթիչներին զավթիչ կկոչեն «Իմ քայլը» կորոշի Վահրամ Ավետիսյանի ճակատագիրը ՀՀ ներմուծվող բեռները մնացել են ռուս-վրացական սահմանին Արփին գովազդում է. լուսանկարներ Ինձ աշխատանքից ազատելու համար կեղծվել է փաստաթուղթ, կիրառվել է գոյություն չունեցող իրավական ակտ. Հայկ Արամյան. լուսանկար Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք Արմենդարբինյաններից մինչեւ Կարգին Հայկո. փարիսեցիության շքերթ ԱԱԽ քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդում է տվել Ռուսաստանը բացում է խաղաքատերը.Փաշինյանը խոշորացույցի տակ Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը՝ Արայիկ Հարությունյանի հարցով Շուկան փակել են, որ Սամվել Ալեքսանյանի գործին չխփեն Խաչատրյանները չեն հանձնվում․ Յուքոմի մասին՝ թվերով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Հուլիսի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վոլոդիա Հովհաննիսյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub