Ծառուկյանը արագացրեց Փաշինյանի քաղաքական ոչնչացման հետհաշվարկի ժամացույցը

Երեկվա Ծառուկյանի կողմից բացահայտումները՝ քաղաքապետի պահվածքի վերաբերյալ, իսկական շոկ էր նույնիսկ հանրության «պողոսական» հատվածի համար: Բանն այն է, որ հանրության առավել գիտակից հատվածի մոտ այլև ոչ մի իլյուզիա չի մնացել Փաշինյանի վերաբերյալ: Հանրության այս հատվածն արդեն հասկացել է, որ Փաշինյանն իրեն ամբողջովին սպառել է՝ որպես երկրի ղեկավար: Սակայն հանրության մյուս հատվածը դեռ հույս ուներ, որ երկրում պիտի տնտեսական հեղափոխություն լիներ, ինչը Փաշինյանը խոստացել էր :

Սակայն քաղաքապետարանի «կամազների» այս պատմությունն ու քաղաքապետի կողմից արաբական շեյխերի առաջարկների մերժելն իսկական սառը ցնցուղի էր հանրության համար:

Պարզվեց, որ ներկայիս իշխանությունները վերադարձել են նախկին իշխանությունների գործելաոճին: Դրա վառ օրինակը «կամազների» պատմությունն էր: Իսկ ինչ վերաբերվում է արաբական շեյխերի խնդրին, ապա այս պատմությունը ցույց տվեց մեկ բան: Փաշինյանին պետք են այնպիսի ներդրումներ, որոնք քաղաքական տեսանկյունից իր համար վտանգավոր չլինեն: Սակայն, քանի որ ինքը` Փաշինյանը, չունի բավարար հիմք ներդրումներ խթանելու համար, ապա ստացվում է, որ իրեն տնտեսական հեղափոխություն անհրաժեշտ չէ: Հենց դրա պատճառով էլ Փաշինյանի «հեղափոխական» իշխանությունը գալիք տարվա համար առաջարկել էր խիստ «պահպանողական» բյուջեի նախագիծ:

Ստացվում է, որ հանրության «պողոսական» հատվածի համարել էլ է պարզ դառնում, որ Փաշինյանը նույնիսկ ցանկության դեպքում չի կարող իրականացնել տնտեսական հեղափոխություն:

Այսինքն՝ մարդկանց կենսամակարդակը չի փոխվելու, և պարզ չի լինելու, թե ինչու 2018-ի գարնանը մարդիկ Փաշինյանին բերեցին իշխանության:

Թևավոր ձևակերպմամբ այս հեղափոխության արդյունքում փոխվել է միայն Սամվել Ալեքսանյանի քաղաքական տանիքը և վերջ:

Սակայն, արդյո՞ք դա էր հանրության պահանջը: Այս հարցադրումը միայն հռետորական բնույթ չունի, և մոտ ժամանակներս արդեն Փաշինյանն է հաշվետվություն ներկայացնելու հանրությանը, որովհետև արդեն 10 տարեկան Սամվելիկի հետ սելֆիները Փաշինյանին չեն օգնելու:

Սա է իրականությունը:

zham.am

դիտվել է 5074 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am