Աննա Հակոբյանի հրավերին պետք է անդրադառնան հայ մայրերը. Վիտալի Բալասանյան
Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, հրաժարվեց արձագանքել ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած հրավերին:
Բալասանյանը, ծանոթանալով հրավերի ողջ տեքստին և կոնտեքստին, ասաց, որ հրաժարվում է արձագանքել Աննա Հակոբյանի հայտարարությանը: Ըստ նրա, այս հրավերին պետք է անդրադառնան և գնահատական տան հայ մայրերը: «Ճիշտ չէ, որ ես այս մասին խոսեմ, թող մայրերը խոսեն»,- ասաց նա:
Ավելի վաղ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան իր Telegram պաշտոնական ալիքում լուսանկար էր հրապարակել՝ գրառմամբ. «Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելն է»։
live24.am