Խոշոր հրդեհ՝ Օդեսայի կենտրոնում. տեսանյութ
Ուկրաինայի Օդեսա քաղաքում հրդեհ է բռնկվել ճարտարապետական հուշարձան համարվող 6-հարկանի շենքում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Ականատեսների խոսքերով` մարդիկ հրդեհից փրկվելու համար դուրս են նետվել պատուհաններից:
Ներկայում շենքում տեղակայված են մի շարք ընկերություններ ու հաստատություններ, այդ թվում՝ ծովային կենսաբանության ինստիտուտը, Ուկրաինայի հնագիտության ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղը, տնտեսագիտության քոլեջը և այլն:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ: