Գնացել էր, որ ի՞նչ աներ` իր «բարձր կա՞մքը» փաթաթեր Ազատ Արցախին

Արդեն սովոր ենք, որ Փաշինյանը Բոմարշեի հայտնի հերոսի պես, այստեղ է, այլուր եւ ամենուր. մի ոտը`իր եւ յուրայինների կողմից «պատանդառված» Հայաստանում, մյուսը` Եվրոպաներում կամ Հեռավոր Արեւելքի երկրներից մեկում, որտեղ նրան առանձնապես չեն սպասում, մե՛կ Մոսկվայում կամ եվրասիական միության որեւէ այլ մայրաքաղաքում։

Մեկ-մե՛կ էլ «տիրոջ իրավունքով»` երբ խելքին փչի, շտապում է Արցախ` հիշեցնելու իր մասին, եւս մեկ անգամ ի ցույց դնելու`ով է «ասողը», եւ հատկապես ինչ նկատի ուներ` ի լուր աշխարհի ազդարարելով. «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։

Փաշինյանի վերջին «արշավանքն» Արցախ առանձնացավ ռազմահայրենասիրական կեղծ պաթոսով, մյուս կողմից`նշանավորվեց կոպիտ եւ անթաքույց միջամտությամբ երկրորդ հայկական պետության ներքին գործերին։

Պողոսների սրտի վարչապետը բարձրացավ դիրքեր, ոտքի վրա ծանոթացավ ինքնաձիգի հետ վարվելու տարրական կանոններին (որքանո՞վ հաջողեց`չգիտենք), թփթփացրեց զինվորների եւ սպաների ուսերին, դուխ տվեց, լուսանկարվեց, տեսանկարահանվեց... Մի խոսքով` ներսուդրսի «շահագրգիռ» շրջանակներին «իշմար տվեց», որ պատրաստ է «գլխավոր հրամանատարի» ամպլուային։

Հարցազրույց տվեց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը եւ անհարկի կրկնություններով հագեցած հոգեցունց հայտարարություններ արեց` փորձելով տարանջատվել բանակը հետեւողականորեն թուլացնելու մեղադրանքներից։

«Զինված ուժերը, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը, Հայրենիքը` ամեն վայրկյան, 24 ժամ, գիշեր ու ցերեկ, տարին 12 ամիս եւ այդպես լինելու է միշտ եւ այս զգացողությունը զինվորի սրտում, զինվորի հոգում պետք է անընդհատ ուժեղանա», «Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ և ամեն դարի հետ: Ու այդպես շարունակվելու է հավերժ»։

Հետագա «պարզաբանումներից» պարզ դարձավ, որ «հավերժ ուժեղանալու» կարեւորագույն նախադրյալներից մեկը, ըստ նրա, զինծառայողների «սննդապահովման» նոր, թավշյա համակարգի ներդրումն է` այդ պատասխանատու գործը մասնավորի վրա դնելը («գերագույն գլխավորն» այնքան նախանձախնդիր է այդ հարցում, որ կամա-ակամա մտածում ես` մեջը «քյար» ունի)։

Դիրքերում փայլատակելն ու ռազմահայրենասիրական «ճոռո-ճոռո» հայտարարություններ անելը վարչապետական «շրջայցի» նպատակներից մեկն էր, բայց ո՛չ գլխավորը։

Հիմնական «առաքելությունը» որով մեր հերոսը ժամանել էր Արցախ, 2020թ. ընտրություններին ընդառաջ իր «բարձր» կամքը` ժամանակակից թավշյա բառապաշարով ասած, «տերունական ուղերձը» արցախցիներին հասցնելն էր. որ ոչ մեկի մոտ կասկած չմնան` ո՛ւմ չի ուզում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում։

Իրադարձություններից առաջ ընկնելով` նույնիսկ չսպասելով, որ թեկնածուների առաջադրման փուլն ավարտվի, հանդիպելով նախագահի «բացահայտված» եւ ենթադրյալ թեկնածուների հետ, որ դեռ վերջնականապես չեն էլ կողմնորոշվել`առաջադրելո՞ւ են իրենց թկնածությունը, թե՞ ոչ, եւ ցուցադրաբար «անտեսելով» նախագահական ընտրություններին իր մասնակցությունը պաշտոնապես հաստատած Վիտալի Բալասանյանին, Փաշինյանը պարզ ասաց. ով ուզում է լինի Արցախի ապագա նախագահը, միայն` ո՛չ Վիտալի Բալասանյանը։

Փաշինյանի ՀՀՇ-ական խոսնակ Վլադիմիրը` Վլադիմիր Կարապետյանը, ձեւականությունների հետեւից չընկավ` իրեն հատուկ «անկեղծությամբ» բացատրեց` շեֆի մտքինն ինչ է, ինչու բացահայտ խտրական մոտեցում դրսեւորեց թեկնածուներից մեկի նկատմամբ։

«Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսի 20-ին ունեցած ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարեւոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող ՀՀ քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության տեսանկյունից համարում են քայքայիչ»։

Ի՞նչ գիտի, թե ինչ են մտածում «իրեն սատարող ՀՀ քաղաքացիները», համաժողովրդական կամ թեկուզ սովորական սոցիոլոգիական հարցո՞ւմ է անցկացրել, մատից հոտ քաշելո՞վ է հանգել այդ եզրակացության, ի վերջո` Արցախի նախագահին իրեն սատարող ՀՀ քաղաքացինե՞րն են ընտրելու, թե՞ Արցախի ընտրողները, մնաց անհայտ։

Այն, որ Փաշինյանը մեծ հույսեր է կապում Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ`Արցախում գրպանային դրածո իշխանություն ձեւավորելու առումով, որեւէ մեկի համար, իհարկե, նորություն չէ։

Եվ եթե Արցախի հպարտ քաղաքացիներն էլ կուլ տան այդ խայծը` ընդունեն «ժողովրդավարության բաստիոն նոր Հայաստանի» վարչապետի խաղի կանոնները, կարելի է մեկընդմիշտ մոռանալ Արցախում լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, ընդհանրապես`Արցախի սուբյեկտայնության մասին։

Սա է ամենամեծ վնասը, որ Փաշինյանը կարող է հասցնել արցախահայությանը եւ արցախյան կարգավորման գործընթացին՝ իր «տոտալիտար» նկրտումներով։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 678 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am