ՀՅԴ մաստեր կլասը ԿԳՄՍՆ-ում. զարկեց ճակտին, փռեց գետնին

ՀՅԴ երիտասարդների և ոստիկանության միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ տեղի ունեցած բախումը ազդարարեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխության թավշյա սեզոնի փակումն ու ոստիկանական մահակներով աթոռները պահելու ռեպրեսիվ փուլի մեկնարկը:

Փողոցներն ու մայրուղիներրը փակելով, պետական շենքերն ու կրթական հաստատությունները շրջափակելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը այսօր ընդամենը 3-4 տասնյակ ուսանողների դեմ մի քանի հարյուրհոգանոց ոստիկանական բանակ էր հանել և չհանդուրժեց, որ ԿԳՄՍ նախարարության մուտքն ու հարակից փողոցը գոնե մի քանի ժամով փակվեն: Ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, մոտ 24 երիտասարդ բերման ենթարկվեց: 

Հեղափոխականների սրտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը պաշտոն է ստացել իշխանության տերը քաղաքացին է կարգախոսով, որը տարբեր առիթներով հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած ֆորմատի քննարկման, հարկ չհամարեց ընդունել և լսել դաշնակցական ուսանողներին: Փաստորեն, ինչպես իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նախարար Արայիկ Հարությունյանի համար ուսանողներն ու քաղաքացիները բաժանվում են սևերի ու սպիտակների: Եթե բողոքավոր երիտասարդների ցանկություններն ու պահանջները իրենց սրտով չեն, ուրեմն նախարարության դռները փակ են: Իսկ իրականում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցածը հեղափոխության բոլոր արժեքների տոտալ ոտնահարում էր և բացարձակ ձեռնտու չէր գործող իշխանությանը:

Տակտիկական առումով ուսանողների դեմ նախարարության դռները փակելը անտրամաբանական և անիմաստ որոշում էր առաջին հերթին հենց նախարար Հարությունյանի համար: Ի վերջո, եթե նախարարը հանդիպեր ու լսեր ուսանողներին, դրանից որևէ բան չէր փոխվի ո'չ խնդրահարույց օրենքի նախագծում, ո'չ էլ նախարարության ու նախարարի կայացվելիք որոշումներում: Ավելին` ուսանողները հայտարարեցին, որ իրենք հերթագրվել են և պատրաստվում են մասնակցել ԿԳՄՍ նախարարության կազմակերպած Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առաջիկա քննարկմանը: Այսինքն` նախարարը այսպես թե այնպես ստիպված է լինելու վաղ թե ուշ լսել նրանց, հետևաբար ուսանողներին և ուսանողուհիներին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ասֆալտին փռելու անիմաստ օպերացիան ընդամենը ավելացրեց ՀՅԴ-ի քաղաքական վերակենդանացման շանսերը:

ՀՅԴ-ն  ի սկզբանե այս միջացառումը պլանավորել էր որպես սադրանք` ցույց տալու համար, որ թավշյա իշխանությունը չի խորշում գնալ բռնության և առաջնորդվում է նախկին իշխանության մեթոդներով: Դաշնակցության երիտասարդներն իրենց առջև դրված քաղաքական խնդիրը փայլուն կերպով լուծեցին, կարելի է ասել մաստեր կլաս ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ասֆալտին փռել հեղափոխությունը: Իսկ իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց, որ ունի փորձի լրջագույն պակաս, չունի իրավիճակին տիրապետելու բավարար ճկունություն:
Ինչ վերաբերում է խնդրի բովանդակային կողմին. անկախ նրանից, որ բուհական օրենքի նախագծում հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության պարտադիր դասավանդման հարցը ստացել է քաղաքական ենթատեքստ, միևնույնն է` այս հարցը հանրային ընկալման մեջ ցավոտ նյարդ է, որին կպչելուց առաջ պետք էր շատ լուրջ ծանրութեթև անել իրավիճակը: Եթե Արայիկ Հարությունյանը լեզվի և պատմության հարցում որևէ զիջման չգնա, ի վերջո Նիկոլ Փաշինյանը թերևս ստիպված կլինի նրան իսկապես տուն ուղարկել: Այլ հարց, եթե նման լուծումը ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 2374 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am