Ձեր օգնությունը ձեր գլուխն ուտի, միայն մի խանգարեք․ Տիգրան Եղոյան. video

Այն, ինչ տեղի ունեցավ մոտ երկու տարի առաջ, հեղափոխություն չէր: Տեղի ունեցավ տեղափոխություն, որից հետո իշխանության եկան դեղնակտուցները, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը: Ֆերմերը հավատում է, որ իրական հեղափոխությունը դեռ առջևում է:

Իր գործունեության ընթացքում, Տիգրան Եղոյանը բազմիցս բարձրաձայնել է նախկին իշխանությունների կողմից Վայոց Ձորի մարզում իրականացվող ապօրինի գործունեության մասին: Նրա խոսքով՝ այդ վիճակը շարունակում է տիրել մարզում նաև այսօր, պարզապես նախկին հանցագործներին փոխարինել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները:

Անդրադառնալով Վայոց Ձորի մարզում տիրող կոնկրետ խնդիրներին, նախկին Տիգրան Եղոյանն ասել է, որ մարզում, մասնավորապես՝ Շատին համայնքում, ամբողջ տնտեսությունը քանդվել է. «Իմ ճանաչած ֆերմերներից մեկը վաճառեց իր հողն ու հեռացավ երկրից: Բազմից ասել ենք՝ մարզում ջուրը գողանում են, հատուկ խողովակներով ջուրն ուղղում են Նախիջևան»:

Ֆերմերի խոսքով՝ այս ամենին համարժեք չարձագանքելը նման է ցեղասպանության և իր համար նշանակություն չունի, թե ում է դրանում մեղադրում նա՝ Նիկոլ Փաշինյանին, թե՞ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին:

Խոսելով գյուղատնտեսության մասին վարչապետի հայտարարություններից՝ Տիգրան Եղոյանն ասել է, որ վարչապետի ասածները բլեֆ են: Նախկին ֆերմերը հիշեցրեց վարչապետի հայտարարությունը Թալինում, երբ նա ասել էր, որ խոշոր ներդրում է լինելու, եվրոստանդարտին համապատասխան անասնագոմեր են կառուցվելու, իսկ այսօր տեսնում ենք, որ ոչինչ էլ գյուղատնտեսության ոլորտում չի եղել:

Տիգրան Եղոյանը ցավով է նշում, որ գյուղացին լքում է իր հողն ու տունը, որն իրական տագնապ է, քանի որ գյուղեր են դատարկվում:

Եզրափակելով խոսքը՝ Տիգրան Եղոյանը նշել է, որ նախատեսում է ծայրահեղ-ազգայնական շարժում սկսել: Հարցին՝ ինչո՞ւ ծայրահեղ, Եղոյանը պատասխանել է, քանի որ գյուղացուն զրկում են ապրելու հնարավորությունից, հետևաբար՝ իրենց ուրիշ քայլ չի մնում. «Գնալու ենք այն նույն ճանապարհով, ինչ արեց Նիկոլը: Նույն ձևով մենք կպատասխանենք նրան»:

դիտվել է 1791 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am