Շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից և արտագաղթում են, ես ցանկանում եմ դա կանգնեցնել. Հայկ Սարգսյան

«Սիրելի հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չես կարողանում դա անել, քանի որ քո այսօրվա ապրելակերպին հակասում է երկու տարի ծառայելը և եթե նպատակահարմար ես գտնում ՀՀ վերադառնալ և ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումար, խնդրում եմ դրա մասին հայտնեք ինձ, գրառումներ տեղադրեք ձեր սոցիալական ցանցերում: Ես առաջարկում եմ ֆլեշմոբ անել և գուցե այդ քաղաքացիների թիվը այնքան քիչ լինի, որ ես էլ մտածեմ նման նախաձեռնության իմաստ չկա»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների առաջարկը:

 «Պաշտպանության նախարարությունը պետք է ուսումնասիրի օտարերկրյա փորձը, քանի որ ինքը նոր հեծանիվ չի հայտնագործել: Նախագծի արդյունքում հարուստներ և աղքատների տարանջատում չի լինելու: Տասը միլիոն դրամը հավասար է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձին: Ես տասնյակ երկրների փորձ եմ ուսումնասիրել, որոնք կտեղադրեմ իմ ֆեյսբուքյան էջում»,-ասաց նա և չհայտարարեց, թե որ երկրների փորձն է ուսումնասիրել՝ չնայած լրագրողները մի քանի անգամ հարցրին այդ մասին:

Ըստ պատգամավորի` մեկ ամսվա ընթացքում հայ զինվորը կարող է սովորել Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ մարտական զենքերից օգտվելու կարգը: Նա պարզաբանեց, որ այս օրենքը չի բացառում, որ մեր այն հայրենակիցները, որոնք զինապարտության տարիքում են, կարող են վերադառնալ և երկու տարի ժամկետով ծառայել, սակայն փորձը ցույց է տալիս, որ սահմանափակ քաղաքացիներ են վերադառնում:

Հայկ Սարգսյանը նշեց, որ իր թիմակից ընկերներից մի մասը ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը և հայտարարել են, որ իրենք նման մտահղացում են ունեցել:

«Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել և ցանկանում եմ ՀՀ վերադարձնել այդ զրո զինծառայողին»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ այն պայմանները որոնցով ծառայում են պայմանագրային զինծառայողները գուցե այդքան էլ գրավիչ չեն, պետք է այդ պայմանները դարձնել գրավիչ: «Ես սրանով խրախուսում եմ ՀՀ–ն չլքելը և ՀՀ վերադառնալը, ես առաջարկում եմ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի, ով մտածում է իր երեխային՝ արու զավակին ունենալ օրինակ՝ ԱՄՆ-ում, որ վերջինս չլինի զինապարտ, չգնա նման քայլի»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ բոլորը ցանկանում են, որ առաջնագծում չլինեն 18 տարեկաններ, առաջնագիծը պահող զինվորները ստանան կրկնակի, եռակի աշխատավարձ, բայց պետք է նայել, թե այդ միջոցները որտեղից: «Դա նմանվում է չորրորդ դասարանի երեխայի շարադրության, ով ասում է, որ երբ լինեմ վարչապետ կամ նախագահ, այնպես կանեմ, որ բոլորը լավ ապրեն: Ես կոնկրետ ցույց եմ տալիս գումարի տեղը, առաջարկում կոնկրետ կարգավորում»,- ասաց նա և նշեց, որ չի պատրաստվում հետ կանգնել այդ մտքից, թեև պատրաստ է քննարկումների:

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am