«Ուզում եմ հիասթափեցնել». Լեւոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից սպասելիքներ ունեցողներին

«Դատավոր Դանիբեկյանի հետ կապված սկզբում հույս էի հայտնում ու ակնկալում, որ նա չի տրվի ճնշումներին, չի վախենա Դավիթ Գրիգորյանի օրինակից եւ իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն, բայց տեսանք, որ այդպես չեղավ, նա հետեւում է իշխանության սպառնալիքներին, եւ անում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Վերաքննիչի մասով ակնկալիքս նույնն է, որ դրսեւորեն խիզախություն, պրոֆեսիոնալիզմ՝ գործելու օրենքի սահմաններում, ոչ թե անելու այն, ինչ իրենից ակնկալում են իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով»,- այսօր դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, որ պաշտպանական կողմի բողոքներից երկուսը մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների. ինչ ակնկալիքներ ունի ինքն այդ դատարանից: Լեւոն Քոչարյանն անդրադարձավ նաեւ քննադատություններին, որ պաշտպանական կողմը ձգձգում է գործի քննությունը: Նրա համար այդ մեղադրանքները առնվազն տարօրինակ են. «Մենք ձգձգելու միտում չունենք: Որ լսում ենք, ասում են՝ այ, կտեսնեք, թե հեսա ինչ բաներ են բացահայտվելու, բայց ամբողջ նյութերը կան, դուք տեսաք՝ շատ ցուցմունքներ էլ հրապարակվեցին, այսինքն՝ ուզում են պատրանք ստեղծել: Բայց ես ուզում եմ հիասթափեցնել, որ ոչ մի բան էլ չի լինելու: Հակառակը, այն, ինչ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասումը ունեցողներին:

Ինչ վերաբերում է ձգձգելուն, կհիշե՞ք՝ քանի ամսով գործի քննությունը ձգձգվեց հունիսի 25-ից հետո, երբ Դավիթ Գրիգորյանի հանդեպ գործ-բան արվեց, հետո չէին ուզում գործը մակագրել, այսինքն՝ մեր պատճառով չէր: Հետո, Աննա Դանիբեկյանը շաբաթական մեկ նիստ է նշանակում, ինչո՞ւ չեն ուզում բողոքել, որ իրենց նոր Հայաստանի դատավորը այդպես է անում, թող ամեն օր նիստ նշանակվի: Վիրահատության պատճառով հայրս մի քանի օր չկարողացավ գալ, բժիշկ էին դարձել, դիագնոզներ էին դնում»: Նա հավելեց, որ փաստաբաններն արդեն տվել են այդ հարցի պատասխանը՝ եթե այս փուլում չներկայացնեն, օրինակ, դատախազների բացարկները, հետո չեն կարողանալու:

aravot.am

դիտվել է 610 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am