Յուրի Խաչատուրովի պաշտպանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ։
Դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց շտապօգնություն հրավիրել, սակայն Պողոսյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, և որոշ ժամանակով դուրս նրան դուրս բերեցին դատարանի դահլիճից: