Լարված իրավիճակ Երևանում. իր ծննդյան օրը կասկածելի հանգամանքներում սպանված 21-ամյա զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին, այլ ոչ թե հանրությանը մոլորեցնել, թե նա ինքնասպան է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում են հավաքվել Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի բնակիչները, մահացած զինվորի հարազատներն ասում էին. «Նման ողբերգություն մեր մտքով չէր անցնի: 21 տարի պահես, փայփայես և ուղարկես հայրենիքի համար իր պարտքը կատարելու ու ոչ ավել, ոչ պակաս, ծննդյան օրով ստանաս մահվան բոթը: Արթուրը, ով հնարավորություն ուներ չծառայելու, ինքնակամ ներկայացել է տարածքային զինկոմիսարիատ, հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու օրեր անց կրկին ներկայացել զինկոմիսարիատ: Երդման արարողության ժամանակ թե՛ նա, թե՛ նրա զինակից ընկերները մեզ ասում էին. «Արթուրի նմանները Քյարամ Սլոյաններ են»:

Արթուրը միշտ ասում էր՝ Հպարտ եմ, որ ծառայում եմ էն զորամասում, որտեղ Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է Քյարամը: Միշտ հպարտացելա այդ հանգամանքով: Դեկտեմբերի 2-ին, տնեցիները ստանում են ահազանգ տարածքային զիկոմիսարիատից, թե վատ լուր ունենք հայտնելու ու ծննդյան օրով հայտնել են, որ երեխան զոհվել է: Թե՛ զինվորի ծնողները, թե՛ հարազատները, թե՛ ողջ գյուղը, թե՛ մարզերից ժամանած մեծ թվով ազգութամբ եզդի քաղաքացիներ ասում էին. «Սոցիալական ցանցերում ինչ- որ ծալապակասներ տեղեկություններ են տարածել, թե իբրև Արթուրը ինքնասպան է եղել: Լրիվ հիմարություն: Կյանքը սիրող երիտասարդը բանակից չթռնող երիտասարդը, իր հողն ու ջուրը սիրող երիտասարդը այդ քայլին չէր դիմի: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ աֆիցեռներից մեզ ասել են որ մահացու հրազենային վիրավորումը ստացել է թիկունքից: Հետևաբար, հստակ հերքվում է այն վարկածը, որ Արթուրը ինքնասպան է եղել: Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում:

Ավելի դաժան է վիշտը, երբ զինվորը սպանվում է իր ծննդյան օրը: Մենք խնդրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր անմիջական հսկողության տակ վերցնի այս դեպքի բացահայտումը: Ու ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքի իրական մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հակառակ դեպքում՝ եթե իրականությունը չբացահայտվի, մենք մեր ուժերով ենք հետամուտ լինելու, որպեսզի իրական մարդասպանը ի հայտ գա: Նույնիսկ ուզում ենք հրաժարվել դին տեղափոխել դիահերձարանից, քանի որ երեկվանից ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: Իսկ համացանցով էլ կայծակնային արագությամբ տարածում են ստահոդ լուրեր, փորձելով հանրության ուղեղները լվանալ, թե Արթուրը ինքնասպան է եղել: Ինքնասպանության վարկածը չփորձեն մեզ հետ քննարկել: Մեզ հետ միայն պետք է քննարկվի իրական հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին գտնելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու հարցը»: Այստեղ էր նաև եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի 

դիտվել է 8737 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am