«Ես դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ». Ծառուկյանը՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մասին. video
Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ հայտնի գործարար, իր խնամի Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ կռուպցիայի վերացումն արդեն տնտեսական հեղափոխություն է:
«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Կոռուպցիան հիմնականում բյուջեի հետ կապված, տենդերներին մասնակցել-չմասնակցել, իսկ տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է, որ պետք է ոլորտներում գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան փող ստանալ»,-ասաց Ծառուկյանը: