ԱԽՔ-ի «բլթոցը», կամ՝ все побежали и я побежал

168 ժամը գրում է. Հայաստանում գոյություն չունեցող քաղաքական դիսկուրսն ամեն օր պատասխանում է հարցին, թե ինչ չպետք է անի անձը, երբ զբաղեցնում է քաղաքական լուրջ պաշտոն։ Քաղաքական դաշտն ամբողջությամբ վերածվել է անմեղսունակների տուն-տունիկների, այն դեպքում, երբ երկիրը բոլոր առումներով կանգնած է լրջագույն խնդիրների առջև, քաղաքացին իր խնդիրների հետ միայնակ է մնացել, իսկ արտաքին մարտահրավերներն օր օրի սեղմում են երկրի շուրջ օղակը։

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ նորմայից մի քիչ շատ «լայք» հավաքած ֆեյսբուքյան ստատուսին պատասխանում են կառավարական մակարդակով, քանի որ, ըստ էության, չկա կոնկրետ անելիք ու ասելիք։ Ցանկացած բան արվում է սոսկ տեսարան ապահովելու համար։


Այն փաստը, որ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը հայկական քաղաքական հարթության վերջին տասնօրյակների ամենաքննարկված, միաժամանակ՝ քննադատված թեման էր, վկայում են օրվա իշխանությունների պարբերական ցնցումներն ու բուտաֆորիկ հայտարարությունները։ Նախօրեին նման վարքագծով աչքի ընկավ գործող իշխանությունների ամենաչստացված, ոլորտից բացարձակապես անիրազեկ կադրերից մեկը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, ով իշխանության թիվ մեկ քարոզչականով փորձեց գնահատականներ ու որակումներ տալ Սերժ Սարգսյանի կողմից բարձրացրած լրջագույն, օրակարգային հրատապ կարգավորումներ պահանջող հարցերին։

Ա. Գրիգորյանի խոսքով՝ «ծիծաղելի է, երբ ընտրական կոռուպցիա կազմակերպած Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդավարության մասին»։ Զավեշտալին այն է, որ պսեվդոժողովրդավարության մասին խոսում է մի մարդ, ում շեֆի իշխանության գալուց հետո երկրի ներսում ողջ ոլորտներում տիրապետող դարձավ համակարգային քաոսը՝ հարցերը սկսեցին լուծվել բացահայտ բեսպրեդելի ու «ասֆալտին պառկեցնելու» մեթոդներով։ Ժողովրդավարությունն իրենց կարգախոս են հռչակել ժամանակակից ավտորիտարիզմով առաջնորդվող մարդիկ, ովքեր փորձում են պետական ապարատի բոլոր ոլորտներում վերահսկողություն սահմանել ու սեփական կադրերին (կին, ազգական, աներձագ, քավոր, սանիկ, կուրսեցի, դասարանցի, և այլն) նշանակել։ Դատարանների ու ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ գրոհ, նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ են իրականացնում նրանք, ովքեր հրապարակներում երեսպաշտությամբ հայտարարում էին, թե «վենդետա չի լինելու»։ Արմեն Գրիգորյանը, ով իր քաղաքական դիլետանտությունը ցուցադրել է քանիցս, ժամանակին որոշ գրանտներով մի քանի «ուսումնասիրություններ» անելով ու ֆեյք «անալիտիկաներ» ներկայացնելով, ջանք չէր խնայում «Սերժի Հայաստանում» քաղաքական դաշտում «թարմության» շունչ հաղորդել։ Հետաքրքրականն այն է, որ ամբողջ էությամբ դավանելով Տեր-Պետրոսյանի գաղափարներին և լինելով նրա ագիտպրոպի հոգեզավակներից մեկը, այս երիտասարդը սկսեց ակտիվություն ցուցաբերել հատկապես Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին՝ լինելով «Ոչ»-ի շտաբի կուրատորներից մեկը։

ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ և օրեր առաջ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակված Մովսես Հակոբյանի քրոջորդի Արմեն Գրիգորյանի կյանքի հաջորդ հատվածն ամբողջությամբ կապված էր «Սորոսի» հիմնադրամի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Թրանսփարենսի ինթերնեյշնըլի» անվան հետ։

Նշենք մի քանի մանրամասներ Գրիգորյանի թրանսփարենսյան կյանքից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա ոչ մի կազմակերչական ու ինքնուրույն գործունեությամբ աչքի չի ընկել, ինչի պատճառով ամեն անգամ արժանացել է ղեկավարության քննադատությանն ու նախատինքին, իսկ ՀՀ ԱԽՔ-ի պաշտոնը նրան ստիպված են եղել տալ, քանի որ հիշյալ հակակոռուպցիոն ընկերությունն իր ուրույն մասնակցությունն էր ունեցել ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։ Տեղեկություններ կան, որ հենց այդ կառույցում են նյութվել նախկին իշխանությունների դեմ պայքարի մեթոդիկայի առանցքային հատվածները, այդ թվում՝ կարգախոսները, իսկ Գրիգորյանը Փաշինյանին միացել է իներցիայով, ինչպես ասում է հայտնի ֆիլմի Վասիլի Ալիբաբաևիչը՝ «все побежали и я побежал»։ Իր հակասական կերպարի ու անսկզբունքայնության հարցում Գրիգորյանը, թերևս, զիջում է միայն Փաշինյանին, ով վերջերս ուղղաթիռով մեկնել էր Արցախ՝ մասնակցելու Ա. Գրիգորյանի հարսանիքին։

Բոլորին է հայտնի, որ Ա. Գրիգորյանը ՀՀ քաղաքական դաշտի բոլոր ժամանակների ամենամոլի հակառուսական կերպարներից է, և մինչև իշխանափոխությունն արված իր գրեթե բոլոր հայտարարություններում մշտապես քննադատել է ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, 102-րդ ռուսական ռազմաբազան, ինչպես նաև այն ամենը, ինչն ասոցիացվում է ռուսական գործոնի հետ։ Մինչ հեղափոխությունը նա այն կարծիքին էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը։

Պատահական չէ, որ իր նշանակումից հետո առաջին անգամ Մոսկվա մեկնելիս երիտասարդ քարտուղարը լուրջ սթրես է ապրել և մտավախություն է ունեցել, թե հնարավոր է՝ Մոսկվայում իր հանդեպ կոշտ վերաբերմունք դրսևորեն, ինչը, բնականաբար, տեղի չի ունեցել։ Անգամ տեղեկություններ կան, որ Նիկոլայ Պատրուշևի մոտ մտնելուց առաջ նեղ շրջապատում նա իր անհանգստությունն է հայտնել, ասելով ՝ «հիմի սրանք իմ ամեն ասածը ֆիքսած կլինեն, չէ՞, բա որ հանկարծ հերթով դեմս դնեն՝ ի՞նչ եմ անելու»։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա ռուսաստանյան պաշտոնյաները՝ անձամբ Պատրուշևը և գեներալիտետը, ՀՀ ԱԽ քարտուղարին այն աստիճանի չեն վստահում, որ շրջանցում են այդ կառույցը բոլոր հնարավոր ձևերով։ Իսկ դրանից, բնականաբար, տուժում է երկիրը։

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Իրազեկման ակցիա Գայի պողոտայում (video) Արարատի մարզի կողմից փակ է Երևանի հարավային մուտքը․ քաղաքացինեը միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Երևան-Ապարան մայրուղին փակ է (video) Ընդդիմադիր 36 պատգամավորները կքվեարկեն ու կհեռացնեն Փաշինյանին (video) Նիկոլի հարցը լուծված է․ ի՞նչն է նրա թվացյալ անպատժելիության աղբյուրը․ Հայկ Նահապետյան (video) Ոստիկանները հունից հանեցին Գառնիկ Դանիելյանին (video) Ալեքսանյանի (Լֆիկի) Մեգամոլի «ախռանան» թույլ չի տալիս քաղաքացիներին Հայաստանի դրոշներով մտնել մոլ (video) Պայքարող ուսանողնե՛ր, ես ձեր ցավը տանեմ, դուք հաղթելու եք․ Հովհաննես Գալստյան (video) Սրանք «մլիցուց» բեթար «մլիցա» են դարձել․ Գեղամ Մանուկյան (video) Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում Վե՛րջ, Նիկոլի իշխանությունն էլ չկա․ Խաչիկ Մանուկյան (video) Բայց սա միակ կուրյոզը չէ. կատարում են Նիկոլի ՊՈԱԿ-ի պատվերն ու անբարո քարոզչություն տանում Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Չվախենա՛ք, Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվելու․ Հրանտ Բագրատյան (video) Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային. ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը Մեր հարազատ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսպես դիմավորեցինք Սրբազանին. Վահե Սարգսյան Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյան, ես ու Բագրատյանը գալիս ենք քեզ մոտ խաշ ուտելու (video) Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ Սրբազան Փաշինյանը տապալվեց․ այս պայքարը կանգնեցնել չի լինի․ Արա Վարդանյան (video) Տանիքին աշխատանքներ կատարող երիտասարդը ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է Կառավարությունից ներքին, գաղտնի հրահանգ կա՝ Փաշիյանին պաշտպանելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am