Ներողություն եմ խնդրում, եթե խոսքս այդպես ընկալվեց. Ռուստամ Բադասյան (video)
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը ոչ թե ստորացուցիչ է, ինչպես պնդում են ընդդիմադիրները, այլ պատվով հեռանալու հնարավորություն է և որևէ կերպ չի կարող նվաստացուցիչ որակվել:
«Գործող Սահմանադրական դատարանի մասին օրենքում կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմի լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Այնպես որ, նման մեկնաբանություններն անհիմն են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.