Զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Աղասի Ենոքյանի մեքենայի անիվի ծակվելուն չի անդրադարձել.Անժելա Թովմասյան (video)
«Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը, Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ու մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսել են երկու ամիս առաջ «Հայելի» ակումբի վրա հարձակումից ու դրա գործից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը, ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը:
Ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված՝ «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։
Դրանից հետո «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը հաղորդում էր տվել հարձակման մասին: