Երբ պատգամավորը «անմեղսունակ» է, նախարարը կոռուպցիոներ

Ազգային ժողովում ընթացող քննարկումներին հետեւելիս միակ բանը, որ ուզում ես անել, լացելն է, ավելի ճիշտ հեկեկալը: Ուզում ես ողբաս այն վիճակի վրա, որում ակամայից էլ դու ես հայտնվել ու ստացվել է այնպես, որ երկրիդ պատգամավորների մեծ մասը ներողություն, բայց դեգեներատներ են, անմեղսունակներ, իսկ նախարարները՝ կոռուպցիոներ: Ամենեւին որեւէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով՝ միանգամից նշենք, որ մի դեպքում այդ գնահատականներից մեկի հեղինակային իրավունքը պատկանում է պատգամավորներից մեկին, իսկ մյուս գնահատականը մեկ այլ պատգամավորի հայտարարության մասին եզրահանգումն է: Եւ որպեսզի ավելի պարզ դառնա, ամեն բան սկսենք սկզբից:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Դեղերի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, քննարկմանը ներկա էին եւ առողջապահության նախարարն ու այլ ներկայացուցիչներ, եւ բնականաբար, պատգամավորներ: Փոփոխությունների նախագծում պարզվեց կա մի կետ, որը դարձավ կառավարություն-ԱԺ մեծ բոլոլայի պատճառ: Իրականում խնդիրը ոչ այնքան նախագիծն էր, որքան իշխանության երկու թեւերը, մամուլը բազմիցս է գրել, որ Արսեն Թորոսյանի ու հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջեւ հակամարտություն կա, Զեյնալյանը հավաքել էր ընկերներին, որպեսզի նեղը գցեն Թորոսյանին, բայց ստացվեց ավելի վատ ու հասան մինչեւ կառավարություն, նրա նկատմամբ վստահություն, եւ այլն:

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը սկսեց ռազբորկան ու կոռուպցիայի մեջ մեղադրեց նախարարությանը՝ տվյալ դրույթն ընդգրկելու համար: Ասաց, թե պետության կողմից փոխհատուցվող դեղերի մասին հանրային իրազեկումը ոչ այլ ինչ է քան գովազդ եւ ինքը կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, որ պայմանավորվածությունների արդյունքում կընտրվեն փոխհատուցվող դեղերը, որովհետեւ, երբ այդ մասին հնչի եթերից, մյուս քաղաքացիներն էլ կմտածեն, որ դա լավագուն դեղն է ու գերիշխող դիրք կունենա այդ դեղը շուկայում:
<<Միգուցե մեկը կոռուցիոն համաձայնության է գալիս ձեր նախարարության աշխատակիցների հետ, որպեսզի նա անընդհատ ասի այդ դեղի մասին>>, հայտարարեց Պողոսյանը: Արսեն Թորոսյանը պատգամավորին հիշեցրեց, որ պետական գնումներով են դեղամիջոցը գնելու, Պողոսյանը միեւնույէ պնդեց կոռուպցիոն ռիսկ է տեսնում.<<Դուք ինձ մեղադրո՞ւմ եք կոռուպցիայի մեջ>>, ուղիղ հարց տվեց Թորոսյանը.<<Ես ձեզ չեմ մեղադրում, ես ասում եմ՝ կոռուպցիոն ռիսկ կա, այդտեղ կարող է լինել եւ նախարարը, եւ փոխնախարարը, եւ ցանկացած մարդ: Օրինակ դուք կարո՞ղ եք երաշխավորել ձեր որեւէ փոխնախարարի համար, որ կոռուպցիոն երեւույթներում ներգրավված չի լինի: Ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ձեր փոխնախարարն արդեն մեղադրվել է կոռուպցիոն ռիսկի մեջ>> ոչ ավել , ոչ պակաս նետեց պատգամավորը:

Մյուս հարձակվողը Լուսինե Բադալյանն էր՝ Լուլուն, նա փորձեց սաստել նախարարի վրդովված տոնը, ով ասում էր, թե առաջին անգամը չէ, որ ԱԺ-ում իր գործընկերները նման հարձակում են գործում, բայց ստացվեց ինչպես միշտ. «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը» այսպիսի աբսուրդ, հակաքաղաքագիտական հայտարարություն արեց երբեմնի դերասան հաղորդավարը ու պարզվեց, որ մարդը դեռ տեղը չի բերում, թե իրենք ինչի համար են հավաքվել եւ ընդհանրապես օրենսդիր-գործադիր փոխհարաբերությունները: Հետո երկրորդ հանճարեղ հայտարարությունն արեց, թե իրենք ոչ թե կառավարության կողմից են ընտրված, այլ ժողովրդի: Լլուլուի տրամաբանությամբ ստացվում է, որ նույն իշխանականն օրենսդիրները վաղը կարող են նաեւ անվստահություն հայտնել վարչապետին, եթե չեն կարող լինել կառավարության հենարանը, էլ չենք ասում՝ աջակցեն ընդդիմադիրներին նման ձեռնարկում: Իսկ վերջում մի անկեղծ հարց սույն օրենսդիրին, դուք իսկապես, մտածում եք, որ ժողովուրդը ձեզ ընտրել է, տեսնես քանի ձայն կստանայիք դուք, եթե չլիներ հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը: Այստեղ տեղին է հիշել Աշոտյանին, որ եթե Փաշինյանի դուխով գլխարկը, սելֆիի ձողը եւ անգամ հազը ձեր փոխարեն ցուցակում գրվեր, ապա պատգամավոր կդառնար:

Անի Սահակյան

դիտվել է 3089 անգամ
Լրահոս
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am