Կրեմլից դեսանտ է գնում Բաքու. Քննարկվելու է Ղարաբաղի թեման

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։

«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ: Նաև նախատեսվում է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև 2020թ․ խորհրդակցությունների ծրագրի ստորագրում»,-ասել է Զախարովան: Այցի ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային տարբեր կառույցների շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ։

ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտապես բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում։ Միայն 2019թ․ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները միջազգային ֆորումների շրջանակներում հանդիպել են երկու անգամ՝ Պեկինում ապրիլի 26-ին և Սոչիում հոկտեմբերի 3-ին։ Բացի այդ՝ նոյեմբերի 20-25-ը կայացել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը ՌԴ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը Հայաստան, Արցախ և Ադրբեջան ընկալում է որպես երկու կողմերի միջև կապեր հաստատելու մտադրությունների ցուցիչ, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ լրագրողների «փոխանակում»՝ որպես մարդասիրական քայլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է Զախարովան:- Մենք կարծում ենք, որ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված նման մարդասիրական ակցիաները պետք է շարունակել, և մենք, անկասկած, կաջակցենք դրանց»:

Զախարովան խոսել է նաև երկու կողմերում գերության մեջ գտնվողների մասին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խաղաղության նախապատրաստման շրջանակում ներառել նաև այդ մարդկանց ճակատագրերի թեթևացման հարցը: Զախարովան նաև նշել է, որ դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակում տեղի կունենա ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քննարկում դեսպանների մակարդակով:

«Այդ թեման վերջին տարիներին պարբերաբար քննարկվում է ԵԱՀԿ հարթակում: Բրատիսլավայում սպասվող արտգործնախարարների խորհրդի նիստին նախատեսված է համանախագահ «եռյակի» խորհրդակցություններ, խոսքը հատուկ լիազորությամբ դեսպանների մասին է»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ առայժմ տեղեկություն չունի՝ արդյոք նախատեսվում է համանախագահների հանդիպում արտգործնախարարների մակարդակով: «Եթե լրացուցիչ որոշումներ կայացվեն այլ մակարդակի ձևաչափերով խորհրդակցությունների անցկացման մասին, մենք դա ևս կմեկնաբանենք»,- ասել է նա:

Նշենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ Զախարովան մեկնաբանել էր ադրբեջանցի փախստականների` բանակցություններին մասնակցելու հնարավորությանը վերաբերող հարցը։ «Մեզ դիմել են հարցով`արդյոք հնարավոր է Ղարաբաղի հայերի հետ հավասար ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների և փախստականների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև նրանց վերադարձը այդ տարածքներ և համատեղ բնակությունը հայերի հետ, ինչպես որ մինչև հակամարտությունն էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչների հայտարարություններում բազմիցս նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը պետք է հաշվի առնի բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքները։ Ինչ վերաբերում է բանակցային ձևաչափին, ապա դա կողմերին ուղղված հարց է, որոնք հենց պետք է որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների կազմը։ Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Եթե երկու պետությունների միջև ձեռք բերվեն պայմանավորվածություններ, մենք կսատարենք դրանց»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանն, ըստ ամենայնի, Ղարաբաղի շուրջ բանակցություններում ակնկալում է որոշակի առաջընթաց, և ուզում է այդտեղ հնարավոր հաջողության դափնիները ստանալ:
Լավրովի այցը Բաքու, ըստ ամենայնի կապված է նաև Ադրբեջանում այս օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով: Ռուսաստանն, ինչպես ասում են՝ Ադրբեջանում «ձեռքը պահում է զարկերակին», և ցանկացած իրադարձության մեջ ներգրավված է որպես ակտիվ դերակատար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1898 անգամ
Լրահոս
Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am