Թրամփին կանչեցին իմփիչմենթի «կարմիր գորգին»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրվել է Կոնգրես՝ սեփական իմփիչմենթի հարցով քննարկմանը մասնակցելու: Հրավերը Սպիտակ տուն է ուղարկել Ներկայացուցիչների տան իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նեդլերը՝ ընդգծելով, որ նախագահը կարող է իր հետ բերել նաև Սպիտակ տան իրավաբաններին և ցանկության դեպքում հարցեր ուղղել գործով անցնող վկաներին:

Թրամփը դեռևս չի հստակեցրել՝ ընդունո՞ւմ է հրավերը, թե՞ ոչ: Երեկ Ֆլորիդայում, ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել է, թե իր ընդդիմախոսները վհուկների որս են սկսել, և չեն կանգնում ոչ մի բանի առաջ․ - «Ծայրահեղ ձախակողմյան դեմոկրատները փորձում են պառակտել մեր երկիրը: Նախ Ռուսաստանի հետ կապված կատակերգությունն էր, որը ձախողված հեղաշրջման փորձ էր և ամենամեծ կեղծիքը մեր երկրի պատմության մեջ, հետո Մյուլերի գործը, որից այդպես էլ ոչինչ դուրս չեկավ: Հիմա նույն մոլագարները առաջ են տանում մեկ այլ անհեթեթություն՝ իմփիչմենթ կոչվածը: Վհուկների մի որս, նախկին փորձերի պես»:

Հիշեցնենք, որ Թրամփին պաշտոնանկ անելու այս գործընթացը սկսվել է շաբաթներ առաջ: Դրա հիմքում Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցն է Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Ընդդիմախոսները պնդում են, թե հաջորդ տարի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտող Թրամփը ճնշումներ է բանեցրել Կիևի հանդեպ և հորդորել է հետաքննություն սկսել իր հավանական մրցակից, Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ու նրա որդու դեմ:

Անցած օրերին Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության 17 բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ցուցմունք են տվել այս գործով Ներկայացուցիչների տան հետախուզության ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում:
Գործընթացն առաջ տանող ազդեցիկ դեմոկրատներից մեկը՝ Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը պնդում է, թե ձեռք բերված ապացույցները լիուլի բավարար են Թրամփին պաշտոնանկ անելու համար․ - «Որոշ զրույցներ հստակ ցույց են տալիս այս նախագահության ողջ պատկերը․ Թրամփին հետաքրքրում է միայն այն, ինչը կարևոր է անձնապես նրա համար, նրա քաղաքական շահերի համար: Մնացածը՝ ազգային անվտանգությունը, մեր դաշնակիցները, որևէ նշանակություն չունեն նրա համար»:

Ըստ օրակարգի, հաջորդ շաբաթ արդեն իրավական հանձնաժողովը կգնահատի, թե արդյոք Շիֆի մատնանշած փաստերը բավարար են նախագահին պաշտոնանկ անելու համար: Եթե եզրակացությունը դրական լինի, հանձնաժողովի անդամները պետք է պաշտոնապես ձևակերպեն իմփիչմենթի հոդվածն ու մեղադրանքը:

Ակնկալվում է, որ այս գործընթացը կշարունակվի մի քանի օր, ինչից հետո արդեն հարցը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում, որտեղ Թրամփի ընդդիմախոս դեմոկրատները մեծամասնություն են կազմում:

Ըստ լրատվամիջոցների, իմփիչմենթի հարցով քվեարկությունը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին: Գործընթացի հետագա ընթացքը, սակայն, առավել քան մշուշոտ է: Սահմանադրության համաձայն, նախագահին պաշտոնանկ անելու որոշմանը պետք է հավանություն տա նաև Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, որտեղ Թրամփի կուսակից հանրապետականներն ունեն մեծամասնություն և մինչև օրս նրա դեմ գնալու որևէ ակնարկ չեն արել:

Իսկ Դոնալդ Թրամփը նախօրեին հանրահավաք է անցկացրել Ֆլորիդայում: Ֆլորիդան այն նահանգներից մեկն է, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները հստակ առավելություն չունեն միմյանց նկատմամբ:

Իր դեմ իմփիչմենթի լսումները Թրամփը «խաբեություն և կեղծիք» է որակել՝ պնդելով, որ Ուկրաինայի հետ կապված ինքը ոչ մի անօրինական բան չի արել: «Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր վրա ճնշումներ չեն եղել: Նա միակն է, ով այս հարցում կարևոր է: Նա ասել է, որ որևէ ուղիներով ճնշումներ չեն եղել: Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչի մասին են խոսում: Դա խաբեություն է կեղծիք: Ես երբեք ուղիղ կապ չեմ ունեցել հետաքննության, կամ ռազմական օգնության աջակցության հետ: Մենք ոչ մի սխալ բան չենք արել», - Ֆլորիդայի հանրահավաքում հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am