Քոչարյանի աջակիցների նկատմամբ հետապնդում է սկսվել
Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել իրավապահ մարմիններին խոշորացույցով զննել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրած քաղաքական-հասարակական եւ մշակութային գործիչների ցանկը: Հստակ հանձնարարական է տրվել մանրազննին ուսումնասիրել, թե ում դեմ ինչ կոմպրոմատով կարելի է պայքարել, քրեական գործեր հարուցել եւ այլն:
Հիշեցնենք, որ Քոչարյանի ազատության պահանջով տասնյակ գործիչներ հայտարարություն էին տարածել, դրան հաջորդեց համահայաստանյան ստորագրահավաքը: