Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանը էներգիա արտահանող երկիր չէ, Ադրբեջանն արտահանում է ընդամենը նավթ ու գազ, իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի, թե ինչպես կազդի հայ-իտալական հարաբերության վրա հանգամանքը, որ Բաքուն Իտալիային էներգիա մատակարարող առանցքային աղբյուր է:

Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունը լավ մակարդակի վրա է, իսկ Ադրբեջանի առումով հայտարարել նաեւ, որ էներգետիկայում փոփոխությունը տեղի է ունենում շատ արագ, եւ շատ մոտ ապագայում Իտալիայի համար էներգիայի հիմնական աղբյուր կդառնա, թերեւս, արեւը, եւ այդ հանգամանքները հնարավոր չէ հաշվի չառնել հեռանկարի դիտարկումներում:

Իտալական պարբերականը, անշուշտ, գիտակցված, թե ոչ, շոշափում է այդուհանդերձ շատ ավելի լայն խնդիր, քան հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությունը հայ-իտալական հարաբերության՝ կա՛մ ուղղակի, թե անուղղակի, կա՛մ Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը հայ-իտալական հարաբերության համատեքստում:

Փաստացի շոշափվում է հայ-եվրոպական հարաբերությունը, եւ ոչ միայն Ադրբեջանի, այլ, թերեւս, նաեւ Ռուսաստանի համատեքստում, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն էլ էներգետիկ խոշոր աղբյուր է Եվրոպայի համար: Իսկ այդ հանգամանքը, անկասկած, իր անուղղակի ազդեցությունը կարող է թողնել Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա, որում օրերս լրացավ նշանակալի իրադարձության՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ համաձայնագրի ստորագրման եւ, փաստորեն, 2013-ի հայտնի ճգնաժամի հաղթահարման երկրորդ տարին:

Իր հերթին, Հայաստանի վարչապետն էլ թերեւս շոշափում է ոչ միայն ադրբեջանական նավթ ու գազի, այլ նաեւ ռուսական գազի թեման, ու, թերեւս, ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա դրա հնարավոր ազդեցության համատեքստում: Հայաստանը գտնվում է ռուսական կողմի հետ գազային բարդ բանակցության փուլում, որտեղ փորձ է արվում լուծել գնագոյացման հարցը: Համենայնդեպս, տեղեկատվական տիրույթում բավականին մեծ է ճնշումը, որ տեղի է ունենալու գազի թանկացում: Իշխանությունը հայտարարում է, որ առնվազն մինչեւ ապրիլ չի լինելու թանկացում, սակայն ինչ է լինելու ապրիլից հետո, որեւէ բան պարզ չէ: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պետք է լինի գազի այնպիսի գին, որը չխոչընդոտի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բայց ո՞րն է այդ գինը:

Անկասկած է, որ գազի գնի բարձրացումը Հայաստանի համար լինելու է տնտեսական մարտահրավեր, եւ հարցն այստեղ մարտահրավերի աստիճանի մասին է: Մյուս կողմից, գազի գնի բարձրացումը որոշակի իմաստով լինելու է նաեւ Հայաստանի ինքնիշխան քաղաքականության ցուցիչ:

Նիկոլ Փաշինյանն իտալական պարբերականի հարցին պատասխանելիս գործնականում կամա, թե ակամա շոշափում է հարցի այդ տողատակերը, ինչ-որ իմաստով նաեւ մեսիջ հղելով ռուսական կողմին, որ նավթն ու գազը հավերժական գործիք չեն եւ, ըստ այդմ, Հայաստանի հետ գազային բանակցության առումով առաջնորդվելով այսօրվա իրողություններով ու «առավելությամբ», Ռուսաստանը կարող է կորցնել վաղը՝ մասնավորապես Հայաստանի հանրային վստահության առումով:

Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության հարցում գազի խաղարկումը եւ գնի թանկացումը կարող է լինել Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը», ակնարկում է Նիկոլ Փաշինյանն Իտալիայից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 391 անգամ
Լրահոս
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am