Աշխատավարձի առավելագույնն է լավ

2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի` 13 հազար դրամով բարձրացումը իշխանությունները ներկայացնում են աննախադեպ իրադարձություն կամ առնվազն շատ կարևոր քայլ` տնտեսական հեղափոխություն տանող ճանապարհին:

Պաշտոնապես հայտարարվեց, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունից կօգտվեն 58. 000 պետական ու 130 000 մասնավոր հատվածի աշխատողներ։ Իսկ պետբյուջեի վրա դա կնստի 2 մլրդ դրամի հավելյալ ծախս։ Դեռևս 2004 թվականին Հայաստանը վավերացրել է եվրոպական սոցիալական խարտիան, որով սահմանվում է, որ նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձի 50 տոկոսից պակաս չպետք է լինի: 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 178 430 դրամ է։ Հետևաբար նվազագույն աշխատավարձը պետք է կազմեր մոտ 89 հազար դրամ:

Մասնագիտական կարծիքներով` երկրի սոցիալական արդարության ցուցանիշներից մեկն էլ նվազագույն և առավելագույն աշխատավարձերի տարբերության չափն է: Եվրոպական առաջադեմ երկրներում, որտեղ կա բարեկեցության բարձր մակարդակ, նվազագույն և առավելագույն աշխատավարձի տարբերությունը մոտավորապես 6 անգամ է կազմում, Հայաստանում առավելագույն և նվազագույն աշխատավարձերի միջև տարբերությունը հասնում է մոտ 22 անգամի: Այս խնդիրն առկա է ինչպես պետական համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում: Պետական համակարգում նվազագույն 68 հազար աշխատավարձի դիմաց ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաները ստանում են 1,5 մլն դրամ, այսինքն` տարբերությունը ավելի քան 22 անգամ է կազմում: Մասնավոր հատվածում նույնպես ղեկավար անձնակազմի աշխատավարձերն անհամեմատ բարձր են միջին օղակներում աշխատողների վարձատրությունից:

Նշված, ինչպես նաև մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետությունը և' նախկինում, և' այսօր չի կարող կոչվել սոցիալական պետություն: Հայաստանում, որպես այդպիսին, ո'չ պետական, ո'չ էլ մասնավոր հատվածում չկան սոցիալական ինստիտուտներ և ընկերություններ:

 

  Հայկ  Դավթյան

դիտվել է 884 անգամ
Լրահոս
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am