Նիկոլ, ձեր կանայք մեզնից լա՞վ մարդիկ են․ սևազգեստ մայր. video

Մեր զավակներին վերադարձնել հնարավոր չէ, բայց պետք է արժանապատվություն ունենալ ու ոտքի կանգնել, քանի որ մեզ համար վիրավորական է 30,000 կամ 60,000 հազար դրամ թոշակ ստանալը: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է զոհված զինվորի մայր Լաուրա Գևորգյանը։


«Կոչով դիմում եմ զոհված զինվորների մայրերին՝ Ձեր զավակներին սիրելով ու
հարգելով այնպես արեք, որ Ձեր երեխաների արյունը չկորչի»,- ասել է նա։

Խոսելով «Մարտի 1»-ի զոհվածների հարազատներին ու իրավահաջորդներին կառավարության կողմից 30 միլիոն դրամ հատկացնելու կառավարության որոշումից՝ «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը հռետորական հարց է բարձրացրել՝ «Մարտի 1»-ին ինչի՞ համար են զոհվել։ Նրա խոսքով զոհվում են սահմանին՝ հայրենիքը պաշտպանելիս, իսկ այս իշխանությունը հատուկ ուշադրության է արժանացնում «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, և պատճառը գուցե մեղավորության զգացումն է։

Որդեկորույս մայր Լաուրա Գևորգյանն էլ կարծում է, որ «Մարտի 1»-ին ընդդիմությունը զոհաբերել է այդ տասը մարդուն, և եթե այսօր այդ ընտանիքներին փոխհատուցում են տրամադրում, կարելի էր գոնե բանակում զոհվածների ընտանիքներին էլ արժանապատիվ թոշակ նշանակել։

Հարցին՝ ինչո՞ւ իրենց հուզող հարցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրենք չեն բարձրաձայնել, Սաթենիկ Խլղաթյանը պատասխանել է, որ իրենք այդ հարցերն ուղղել են վարչապետին և Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք չի եղել։

Սաթենիկ Խլղաթյանը հիշել է վարչապետի նշած Մանվել Գրիգորյանի «ոսկյա թրերի» մասին խոսքը և ասել, որ իրեն էլ է այդ հարցը հուզում․ «Եթե կային այդպիսի թրեր, ինչո՞ւ վարչպետն անձամբ չի զբաղվել դրանց վաճառքով, որից էլ գոյացած գումարը հնարավոր կլիներ տրամադրել զոհվածների հարազատներին»։

Սաթենիկ Խլղաթյանը նաև նշել է, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց բարձրացրած հարցերին ոչ մի ընթացք չի տրվել։

դիտվել է 1889 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am