«Եթե Գևորգ Կոստանյանը չներկայանա, մենք ավելի մեծ ինֆորմացիա կտրամադրենք». ՀՔԾ պետ (video)
««Մարտի 1»-ի գործով եթե մեղադրյալներ են լինում և չեն ներկայանում, նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Արդյո՞ք արդարադատությունը նրանց կարող է հասնել, սա դուք կարո՞ղ եք երաշխավորել, որևէ մեկը կարո՞ղ է նման երաշխիքներ տալ, որ նրանք անպայման կհայտնաբերվեն: Ես կարող եմ ընդամենը ասել, որ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուն և հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ մեղադրյալների նկատմամբ տեղի կունենա արդարադատություն:
Թե ինչ կլինի Գևորգ Կոստանյանի ճակատագիրը, Սասուն Խաչատրյանը լրագրողներին հորդորեց սպասել 48 ժամ: