Ո՞վ է խոսում վիրավորելուց, մի մարդ, ով ասում էր՝ դուրս ենք եկել պայքարելու թուրքի լամուկների դեմ.Լևոն Քոչարյանը՝ Քլոյանին (video)
«Կարծիք է ձեւավորվել, որ աջակիցների հետ կապված որոշումներ ընդունողը ես եմ կամ իրենց ինչ-որ բան ասող կամ չասողը ես եմ։ Այդպես չէ։ Երկրորդ՝ հենց այսօր դատարան մտնելուց ինձ վիրավորեցին իրենց աջակիցները, քիչ առաջ էլ մեկը ինձ վիրավորեց, մշտական բնույթ է կրում, ես ոչ էլ պատասխանում եմ, նենց բաներ են ասում, որ պատասխանելու էլ չի, դրա կարիքն էլ չեմ տեսնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Սարգիս Քլոյանի հայտարարությանը, որով նա դիմում էր Ռոբերտ Քոչարյանին, որ որդուն զգուշացնի՝ դատարան մտնելիս ու դուրս գալիս իրենց չվիրավորեն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.