Ճի՞շտ եմ հասկանում՝ դատախազները դուրս են գալիս դատավորի մուտքի՞ց. Օրբելյանը՝ դատավորին (video)
Երեւանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Նախորդ նիստում նախկին նախագահի փաստաբանը եւ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը միջնորդություն ներկայացրին դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը։
Այսօրվա նիստին դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Գևորգ Բաղդասարյանը պետք է Վերաքննիչ քրեական դատարանում ներկա լինեին նաև Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի նիստին, և դատավոր Աննա Դանիբեկյանի թույլտվություն ստանալուց հետո, երբ փորձում էին դուրս գալ նիստերի դահլիճից, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հարց ուղղեց դատավորին. «Ճի՞շտ եմ հասկանում. դատախազները դուրս են գալիս դատավորի մուտքի՞ց...»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.