ՏԱՍՍ-ին ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող է այցելել Թուրքիա:
«Վերջերս կայացած հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են, որ 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում Թուրքիայում պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային մասը, եւ խոսվել է այն մասին, որ, հնարավոր է, կայանա նախագահ Պուտինի այցը Թուրքիա: Այդ ուղեւորությունը նախապատրաստվում է»,-ասել է նա: Կրեմլի ներկայացուցիչը չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը՝ խոստանալով ժամանակին տրամադրել այդ տեղեկատվությունը:
«Թուրքական հոսք» գազամուղի թողունակությունը կկազմի տարեկան 31,54 մլրդ խորանարդ մետր գազ: Էներգիայի այդ ծավալը բավարար է 15 մլն միջին տնատիրությունների կենցաղային պահանջմունքներն ապահովելու համար:
930 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Ռուսաստանի տարածքից Սեւ ծովի հատակով ձգվում է մինչեւ Թուրքիայի ծովափ: Այնուհետեւ կկառուցվի գազատարի ցամաքային տարանցիկ ճյուղը մինչեւ հարեւան երկրների հետ Թուրքիայի սահմանը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը