200 միլիոն դրամը վաղուց գտնվում է Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին.Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ.պաշտպան (video)
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրեց եւս 2 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Պաշտպանը նշեց, որ իրենց համար այդ որոշումը սպասելի էր. «Գաղտնիք չէ, թե ինչ ճնշումներ կան այս քրեական գործի նկատմամբ։ Մեծ համարձակություն է պետք այսօրվա դատական իշխանության համար այս գործով արդար որոշում կայացնել»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.