Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյան «չարիքը» փորձել է օգտագործել Սերժ Սարգսյան «չարիքի» դեմ. Էդմոն Մարուքյան (video)
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, շատ ճիշտ հայտարարություն է արել վարչապետը,նախկին երեք նախագահներին որակելով «չարիք», որովհետեւ ընտրությունները ով էլ կեղծում է ու ուզում է այդ կեղծիքով իշխանությունը պահել, չարիք է. «Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96-ի ընտրությունների համար: Ով ուզում է լինի: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակվա նախագահը եղել եւ կեղծիքներ է իրականացրել, որ իր իշխանությունը պահի, ուրեմն իրեն է վերաբերում, ի՞նչ կա դրա մեջ զարմանալի: Այլ բան է, որ հետո ՀԱԿ-ը արձագանքում է, ասում է՝ բա էդ դեպքում խի՞ էր հետո աջակցում եւ այլն… Էդ էլ կարելի է հետեւյալ ձեւով մեկնաբանել՝ փորձել է չարիքն օգտագործել չարիքի դեմ, որ հետո փոխվի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.