Կառավարությունը չի կարողանում ծախսել իր փողերը, բայց մի բան էլ վարկ է վերցնում

«168 ժամը» գրում է. «Զարմանալի կառավարություն ունենք, չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում: Բյուջեի գան­ձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վար­կեր է ներգրավում: Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել: Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի: Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկա­րողանալու մեջ է:


«2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,148.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1,053 մլրդ դրամ, որոնք ՀՀ կառավարության ին­նամսյա ծրագրի կատարումն ապահովել են, համապատասխանաբար, 100.2 %-ով և 82,5 %-ով»:Սա հատված է Ֆինանսների նախարարու­թյան ներկայացրած պետական բյուջեի կա­տարման հաշվետվությունից:

Այդ հաշվետվությունը վկայում է, որ բյուջեի ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակա­տարվել են 17,5%-ով: Պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1,276 մլրդ դրամի ծախս, կատարվել է 1,053 միլիարդը:

Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ: Այն համարժեք է շուրջ 468 մլն դոլարի: Նույն ժամանակահատվածում բյուջեի եկա­մուտները գերակատարվել են 2,3 մլրդ դրա­մով: Նախատեսված է եղել ապահովել 1,145,8 մլրդ դրամի եկամուտ, ապահովվել է 1,148,1 միլիարդը:

Որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, անշուշտ, լավ է: Ճիշտ է, գերակատարումը մեծ չէ, ինչպես հաճախ փորձ է արվում ներկա­յացնել. բայց կա:

Սակայն նույնը դժվար է ասել ծախսերի թե­րակատարման մասով: Հատկապես, երբ խոս­քը նման լուրջ գումարների մասին է: 225 մլրդ դրամի նախատեսված ծախսը, որը չի կատար­վել, մեծ ռեսուրս է Հայաստանի տնտեսության համար: Ու որևէ նշանակություն չունի, թե ինչի հետևանքով չեն կատարվել այդ ծախսերը: Առավել ևս. որ դա կապված չէ ֆինանսական միջոցների չլինելու հետ: Մեկ անգամ չէ վարչա­պետը հայտարարել, որ կառավարությունը փո­ղի խնդիր չունի:

Սովորաբար հակառակն է լինում, բյուջեի ծախսերը թերակատարվում են, երբ փող չկա: Այս դեպքում փողը կա, նախատեսված ծրա­գրերը կան, բայց դրանք չեն կատարվել: Արդ­յունքում տուժել է հասարակությունն ու տնտե­սությունը: Ու հիմա ինչ արդարացումներ էլ բերվեն, միևնույն է, դրանից բան չի փոխվում:

Պարտավորությունների թերակատարման հետևանքով կառավարությունը լուրջ վնաս է տվել տնտեսությանը: Ոչինչ, որ այդ գումարնե­րը որպես ավանդ դնելով՝ եկամուտ է ստացել. 9 ամսում պետական բյուջեի ազատ միջոցնե­րի հաշվին կառավարությունը ստացել է շուրջ 8,7 մլրդ դրամի տոկոսավճար: Այն ավելի քան 58 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցու­ցանիշը:

Նախատեսված ծրագրերը կատարելու փո­խարեն բյուջեի միջոցները դեպոզիտ դնելը փող աշխատելու, թերևս, ամենահեշտ տարբե­րակն է: Սակայն նման բան կարող են իրենց վե­րապահել, ասենք կենսաթոշակային ֆոնդերը: Կառավարությունն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի:

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսե­րը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են շուրջ 61%-ով: Խոսքը հիմնականում կապի­տալ ծախսերի մասին է, որոնք պայմաններ են ստեղծում տնտեսության կայուն ու երկարատև աճի համար:

Ինն ամսում ոչ ֆինանսական ակ­տիվների գծով ծախսերը կազմել են 72 մլրդ դրամ՝ նախատեսված գրեթե 184 միլիարդի դի­մաց: Միայն այդ մասով չի կատարվել 112 մլրդ դրամի ծախս: Ու կարևոր չէ, որ կատարված ծախսերը 10 միլիարդով գերազանցել են նա­խորդ տարվա ցուցանիշը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի առումով իրավիճակը շատ ավելի տխուր էր:

Իշխանափոխությունից հետո կա­ռավարությունն ամեն ինչում կոռուպցիոն հետ­քեր էր փնտրում, ինչի հետևանքով դադարեցրել էր բազմաթիվ ծրագրերի իրականացումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am