3 տարեկան փոքրիկն ընկել է եռացող ապուրով կաթսայի մեջ և մահացել
Հնդկական Թելանգանա նահանգի Խայդարաբադ քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում երեք տարեկան տղա երեխան ընկել է եռացող ապուրով լցված մեծ կաթսայի մեջ և մահացել այրվածքներից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սուրեշ անունով փոքրիկն իր հայրիկի հետ մասնակցել է գյուղում անցկացվող տոնակատարություններին և խաղալիս է եղել այն վայրին մոտ, որտեղ պատրաստվել է կերակուրը։ Երեխան ընկել է եռացող ապուրով կաթսայի մեջ:
Տղան լուրջ այրվածքներ է ստացել, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի է, որ նոյեմբերի 19-ին Սուրեշը մահացել է:
Մահացած փոքրիկի հայրը տեղի ունեցածի մասին հայտնել է ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումներ են անցկացնում: