Մենք նստել, «գցել-բռնել» ենք ու պարզել, որ խոսքն Արցախի 8 և Արցախի 10 շենքերի մասին է. Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցություն

  Երևանի ավագանիում ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը, Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում, խոսելով 2020 թվականի Երևանի բյուջեի նախագծի մասին հայտարարեց. «Կանխատեսելիությունը 2020 թվականին ավելի մեծ է: Կանխատեսում են 107 միլիարդ դրամ բյուջե, քանի որ կարծում են, թե հավաքագրումներ ավելի շատ կլինեն: Ծախսային բյուջեն 116 միլիարդ դրամ է կանխատեսվում:Կանխատեսվող բյուջեում անհասկանալի հարցերը բավականին շատ են:Բյուջեն կազմելիս 3 նախադասություն չեն գրում ու քաշվում մի կողմ»,- 

«Եթե բյուջեում նշում ես, թե հրատապ ծախսերի համար անհրաժեշտ է 350 միլիոն դրամ, չոր ու անհասկանալի չեն գրում, այն էլ այն դեպքում, երբ այդ թիվն ավելի քան 10 անգամ ավելացել է՝ նախորդ տարվա համեմատ:

Բյուջեի նախագծում  բավական անհասկանալի է եղել 4-րդ կարգի վթարային շենքերի մասին գրված կետը: Նախագծում նշված է, որ 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման համար պետք է նախատեսել 90 միլիոն դրամ, և նշված է գումարի չափը, որը պետք է հատկացնել բնակիչներին վարձակալության համար:

Յուրաքանչյուր երևանցի եթե կարդա, ոգևորություն կապրի՝ հասկանալով, որ Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերը քանդվում են, նորերն են կառուցվելու, և նույնիսկ այս բյուջեով հատկացվում է մարդկանց վարձավճարների գումարը: Որևէ մեկը չի կարող հասկանալ, թե այս ի՞նչ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին է խոսքը: Դա մանիպուլյացիա է: Գրված չէ, թե որ վթարային շենքերի մասին է խոսքը»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը՝ ավելացնելով, որ իրենք խմբակցությամբ նստել, «գցել-բռնել» են ու պարզել, որ խոսքն Արցախի 8 և Արցախի 10 շենքերի մասին է, որոնց բնակիչներն արդեն այլ բնակարաններում են ապրում, ու գումարը պարզապես հատկացվում է այդ շենքերը քանդելու համար:

 «Դեֆիցիտը շուրջ 9 միլիարդ է: Պատճառը 2019 թվականին չիրականացված կամ թերի իրականացված ծրագրերն են: Գումարը եղել է, բայց չի ծախսվել»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը:

Ստացվում է, որ 2019 թվականին նախատեսված որոշակի ծրագրեր չեն կատարվել, ինչի արդյունքում էլ գոյացել է այդ 9 միլիարդը: Ավագանու անդամների հարցերին, թե ո՞րն է եղել ծրագրերի չկատարման կամ թերի կատարման պատճառը, քաղաքապետարանից հստակ պատասխան չեն տվել: Փոխքաղաքապետն ասել է, որ այդ գումարը գոյացել է նաև «Սանիթեք» ընկերության պայմանագիրը վաղաժամկետ և միակողմանի դադարեցնելու հաշվին:

Դեֆիցիտի առաջացման պատճառների մասին պատասխաններն ավագանու անդամները կունենան, երբ կհրապարակվի 2019 թվականի կատարողականը:

2020 թվականի քաղաքային բյուջեով քաղաքային իշխանությունը նաև նախատեսում է ստեղծել Կանաչապատման ՀՈԱԿ, որի մասին ավագանիում ԲՀԿ խմբակցության անդամներն իմացել են բյուջեի նախագծից միայն:

«Գիտեմ, 57 հոգով կքվեարկեն, կստեղծեն իրենց ՀՈԱԿ-ը»,- ասում է ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ շեշտելով, որ նման կառույցները պետք է ստեղծվեն ավագանու նիստում՝ անդամների որոշմամբ: ՀՈԱԿ-ի ստեղծման համար քաղաքային իշխանություններին, ըստ բյուջեի, անհրաժեշտ կլինի 3 միլիարդ 400 միլիոն դրամ: Դրա մասին նախագծում կրկին գրել են 1 տողով՝ առանց մանրամասներ նշելու:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջիկայում նախատեսում է հանդիպում Երևանի փոխքաղաքապետի հետ, ինչից հետո կհայտնեն խմբակցության վերջնական կարծիքն ու կհայտնեն իրենց վերջնական դիրքորոշումը բյուջեի նախագծի վերաբերյալ և, թե ինչպես են քվեարկելու:

դիտվել է 267 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am